Հայկական պետականությունը Կիլիկիայում
Ներածություն
Կիլիյան Հայաստանի դարձավ հայ բազմատանջ ժողովրդի համար մի հանգրվան, երկրորդ հայրենիք, բայց ավա՜ղ, այդ հույսի ճրագն էլ, ապրեց ընդհամենը 300 տարի։ Այդ տարիներին երկիրը հատկապես ամուր մնաց Լևոն Բ, Հեթում Ա և Լևոն Գ գահակալության հարյուրամյակում։ Այս տարիներն էին, որ արգասաբեր եղան Կիլիկիայի հայության համար բոլոր բնագավառներում։
Լևոն Բ էր, որ դիվանագիտական ընդունակություններով օժտված, դաշնակցելով Հալեպի սուլթանության և Խաչակիրների հետ՝ կարողացավ զսպել հարևան պետությունների նվաճողական նկրտումները։ Մանևրելով Սալահ-էդ-Դինի և խաչակիրների միջև Լևոնը իր երկիրը փրկեց հզորացող ախոյաներից։ Նրա վարած ներքին ու արտաքին խելամիտ քաղաքականության շնորհիվ հաջորդներին թողեց մինչև հարյուր հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող պետություն ամուր սահմաններով, տնտեսությամբ, բանակով և ներքին քաղաքականությամբ։
Կիլիկյան Հայաստանի ստեղծած հոգևոր արժեքները իրենց ողջ փայլով մտան հայոց մշակույթի ու պատմության ընդհանուր գանձարան, և այդ տեսանկյունից Կիլիկիայի պատմության ուսումնասիրումը մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի պատմության համար։
Հայերը Կիլիկիայում
Մինչև հայերի կողմից Կիլիկայում բնակություն հաստատելը, այստեղ ապրել են շատ ժողովուրդներ՝ ասորիներ, հույներ, հրեաներ, եգիպտացիներ և այլն: Հայերը այստեղ սկսել են բնակվել Տիգրան Մեծի տւրապետության ժամանակներից: Հետագայում հայերի հոսքը այս վայրերը աստիճանաբար շատացավ:
Ք.ա. 83-66 թթ. Կիլիկիան մտել է Տիգրան II Մեծի տերության մեջ:
Համաձայն Հովհաննես Ոսկեբերանի, որ 405 թ. Լեռնային Կիլիկիայում հանդիպել է հոծ հայ զանգվածի, որոնց կյանքը ղեկավարվում էր իրենց եկեղեցու, հոգևոր առաջնորդների և հայ իշխանների կողմից: Համաձայն արաբական աղբյուրների, 7 դարի կեսին, երբ Բյուզանդիան ենթարկվում էր արաբների հաևձակումներին, արաբակաբ զորքը Կիլիկիայի հանդիպել է հատկապես հայերի համառ դիմադրությանը: 8-9 դդ. արաբա-բյուզանդական սահմանային գոտում ընթացող պատերազմների ժամանակաշրջանում հազարավոր հայեր, ենթարկվելով հակառակորդների հալածանքների ու բռնագաղթեցումների, գաղթեցին նաև Կիլիկիայում: 10 դարում Կիլիկիայի հայ բնակչությունն այնքան էր ստվարացել, որ հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973-992) այնտեղ հիմնեց հայկական նոր եպիսկոպոսություններ:
Հայերին վերաբնակեցնելով Կիլիկիայում և Բյուզանդիայի
փոքրասիական սահմանային մյուս նահանգներում'
կայսրությունը հետամտում էր քրիստոնյա
հուսալի պատվար ստեղծել
մահմեդական Արևելքի դեմ: Այդ
նահանգներում հայերն ստեղծում
էին զարգացած տնտեսություն, իսկ կայսերական
բանակին մատակարարում մարտունակ ռազմիկներ և երևելի
զորավարներ: Հայերի վերաբնակեցման
քաղաքականությունը շարունակվեց մինչև սելջուկյան
թուրքերի զավթումների ժամանակաշրջանր:
Դարեր շարունակ հայ բնակչությունը Կիլիկիայում ավելանում էր և ուժեղանում տնտեսապես ու քաղաքականապես: Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության միջև մղվող պայքարի ժամանակաշրջանում խիստ ուժեղացավ հայերի տարագրությունը և Հայաստանից նրանց բռնի վերաբնակեցումը փոքր Ասիայում, գլխավորապես Կապադովկիայում 8-9դ.դ., Միջագետքում, Կիլիկիայում և Սիրիայում: 10-դ. վերջին և 11-դ. սկզբին ոչնչացնելով Վասպուրականի, Անիի և հայկական մյուս թագավորությունները, Բյուզանդական կայսրերը Բագրատունիներին, Արծրունիներին և հայկական այլ թագավորական և իշխանական տոհմերին նոր տիրույթներ հատկացրին կայսրության մյուս շրջաններում: Այսպես, օրինակ, Արծրունիների կառավարման անցավ Սեբաստիան, Բագրատունիներին՝ Կեսարիան, Վարաժնունի ու Պահլավունի իշխանները մարզեր ստացան Միջագետքում և Սիրիայում, իշխան Ռուբենը բնակություն հաստատեց Կիլիկիայում: Դեռ ավելին, բյուզանդական կայսրերը կայսրության արևելյան հողերի կառավարումն ու դրանց պաշտպանությունը հանձնարարում էին հայ իշխաններին: Այսպես, Կոստանդին Մոնոմախը Կիլիկիայի մի զգալի մասի (Տարսոն, Մամեստիա, Ադանա, Պապեռոն և Լամբրոն) կառավարումը հանձնարարեց Աբլղարիբ Արծրունուն: Բյուզանդական կայսրերի կողմից վարած հայահալած և անհեռատես քաղաքականության հետևանքով նշված վայրերում հավաքված բազմահազար հայեր մեծագույն ցանկություն ունեին ստեղծել նոր Հայաստան, ունենալ պետականություն և անկախություն:
Իշխանությունից մինչև թագավորություն
Արծրունիների թագավորությունը առաջացել է Սեբաստիա քաղաքի շրջանում 1016-1020 թթ., երբ սելջուկների հետ առաջին իսկ ընդհարման ժամանակ Սենեքերիմ թագավորը, իր 400,000 հպատակների գլուխ անցած գաղթեց Հալիս գետի վերին հոսանքների շրջանը: Դա առաջին վասալական թագավորությունն էր, որ առաջացավ Կապադովկիայում: Բյուզանդիան Սենեքերիմին շնորհեց պատրիկի կոչում: 1080թ. այս իշխանությունը ընկավ սելջուկ-թուրքերի հարվածների տակ: Կապադովկիայում 1045թ. առաջացավ նաև Բագրատունյաց մի թագավորություն այն բանից հետո, երբ բյուզանդացիները 1045թ. զավթեցին Անիի թագավորությունը, որի փոխարեն Կոստանդին Մոնոմախը Գագիկ 2−րդին հանձնեց երկու աննշան քաղաք՝ Պիզուն և Կոլոնպալատը: Այդ վասալական թագավորության գոյությունը դադարեց 1079թ., երբ Գագիկ II սպանվեց հույն ֆեոդալների ձեռքով: 1065թ. Կապադովկիա տեղափոխվեց Կարսի թագավորը՝ Աբաս թագավորի որդին, նույնպես Գագիկ անունով: Կարսի թագավորության փոխարեն նա ստացավ Ծամնդավը և Լարիսան: Ծամնդավի թագավորությունը գոյություն ունեցավ մինչև 1081թվականը, երբ բյուզանդացիները սպանեցին Գագիկ Կարսեցուն: Արևմուտք տեղափոխված հայ ավատատերերի, իշխանների և թագավորների մեջ որպես բյուզանդական կայսրության բանակի զորահրամանատարներ, մարզերի կառավարիչներ աչքի էին ընկնում Աբլղարիբ Արծրունին, Գրիգոր Պահլավունին (Մագիստրոս) և Փիլարտոս Վարաժնունին: 1073թ. Գանձակից Կիլիկիա եկավ հայկական Արցախ մարզի իշխաններից մեկը, իշխան Օշինը, որը ամուսնացավ Աբլղարիբ Արծրունու աղջկա հետ և որպես օժիտ ստացավ Պապեռոն և Լամբրոն ամրոցները իր շրջակայքով, սկիզբ դնելով Օշինյան հայտնի իշխանական տոհմին, որը հետագայում նշանակալի դեր խաղաց Կիլիկյան Հայաստանի պատմական կյանքում: Բյուզանդական մյուս պաշտոնատար անձը Գրիգոր Պահլավունին էր, որը Բյուզանդիային հանձնելով Արարատյան աշխարհում ունեցած իր տիրույթներն Բջնի և այլ ամրոցներով՝ հողեր ստացավ Սեբաստիայի ու Եփրատ գետի միջակայքում և Միջագետքում։ Այս տաղանդավոր անձին շնորհվում է մագիստրոսի կոչում, և նա նշանակվեց Միջագետքի, Տարոնի, Վասպուրականի, Մանազկերտի և հավանաբար այլ վայրերի կառավարիչ-դուքս։ Նրա սերունդները տիրակալ-իշխաններ էին Սիրիայում և Միջագետքում իսկ ոմանք էլ զբաղեցրեցին հայոց կաթողիկոսական գահը։ 11 դարում Հայաստանի պատմության մեջ մեծ դեր խաղաց Փիլատրոսը Վարաժնունիների տոհմից։ Վերջինս Ռոման Դիոգենես կայսեր կողմից նշանակվեց Մելիտենեում (Մալաթիա) և Անտիոքում տեղակայվածված բյուզանդական զորքերի հրամանատար։ Սույն դարի 60-ական թվականներին նա փորձեր ձեռնարկեց կայսրույթան հովանու ներքո ստեղծել հայկական իշխանությունների դաշինք։ Բայց, ավաղ, դա նրան չհաջողվեց։ Փիլատրոս Վարաժնունին 1087 թվականին հեռացավ քաղաքականության ասպարեզից։ Լինելով հմուտ դիվանագետ նա հաշվի չեր առնում կրոնադավանբանան տարբերությունը քաղաքականության մեջ, որը հազվագյուտ երևույթ էր այն ժանակվա և հատկապես հայ դիվանագիտության համար։
Կիլիկյան Հայաստան և նրա կործանումը
Այսպիսով 11 դ. դարի վերջում ստեղծվեցին բարենպաստ պայմանններ տարածաշրջանում հայկական պետականություն ստեղծելու համար։ Այս խնդրի լուծումը
վիճակվեց Փիլատրոս Վարաժնունու վասալներից մեկին՝ Ռուբեն իշխանին, որին հանձնարարված էր Անտիտավրոս մարզի պաշտպանությունը։ Ռուբեն իշխանի 1080 թ. հիմնած պետությունը դարձավ Կիլիկյան Հայաստանի հիմքը և գոյատևեց շուրջ 300 տարի։
Կիլիկիայի հայկական պետության պատմությունը կարելի է բաժանել երկու գլխավոր շրջանի.
ա) 1080 - 1198 թվականներ՝ հայկական պետության գոյացման և ամրապնդման ժամանակաշրջանը, երբ այն մեծ իշխանություն էր և
բ) 1198-1375 թվականները՝ նրա բարգավաճման և այնուհետև անկման շրջանը, երբ գոյություն ուներ որպես թագավորություն։
ա) 1080 - 1198 թվականներ՝ հայկական պետության գոյացման և ամրապնդման ժամանակաշրջանը, երբ այն մեծ իշխանություն էր և
բ) 1198-1375 թվականները՝ նրա բարգավաճման և այնուհետև անկման շրջանը, երբ գոյություն ուներ որպես թագավորություն։
Ռուբինյան Կիլիկիան ծնունդ առավ միջազգային բարդ իրավիճակում։ Բյուզանդիայի, Սելջուկների ու Արաբական ամիրայությունների, Անտիոքի խաչակիրների միջև մղվող կատաղի կռիների ժամանակ առաջացավ այս իշխանությունը։ Մարտերում լինելով վճռական, իսկ դիվանագիտության մեջ խոհեմ՝ նրանք կարողացան խոշոր պետությունների հակասութուններից քաղել օգուտ ի շահ հայրենիքի։
Ռուբեն I (1080-1095 թթ.) և Կոստանդին I (1095-1100 թթ.) օրոք հայ ավատատերերը իշխում էին Լեռնային Կիլիկիայի մեծ մասի և հարթավայրային Կիլիկիայի առանձին շրջանների վրա։ Ռուբեն 1ինի կառավարման տարիները համընկան Խաչակիրների առաջին արշավանքների (1096-1099) շրջանին։ Թորոս I (1100-1129 թթ.) և Լևոն I (1129-1137 թթ.) օրոք հայկական իշխանապետությունը իր սահմաններն ընդարձակեց հյուսիսում և հատկապես հարավում, իր իշխանությունը տարածելով Կիլիկիայի մի շարք ծովափնյա շրջանների վրա։ Դրա հետևանքով սրվեցին հարաբերությունները խաչակիրների, Բյուզանդիայի և Սելջուկների միջև։ Ռուբինյանները մոտ կես դար ռազմական և դիվանագիտական պայքար էին մղում միաժամանակ երեք հակառակորդ մրցակիցների միջ պակաս վտանգավոր չեր նաև չորրորդ թշնամին՝ կենտրոնախույս հայ ֆեոդալները։ Նրանք վաղուցվանից այստեղ հաստատված հայ ֆեոդալական տների նեկայացուցիչներեն էին, որոնք բյուզանդական պաշտոնյաներ էին և չէին ցանանում իրենց տեղը զիջել Ռուբինյաններին։ Մոտ հարյուր տարի նրանք ակտիվ պայքար մղեցին կենտրոնական իշխանության դեմ։ Թեև 1137 թվականին (Լևոն I օրոք) Բյուզանդիային հաջողեց իրեն ենթարկել Կիլիկիային, սակայն Թորոս II (1145-1169) հաջողվեց վերականգնել երկրի անկախությունը։ 1152 ին հայերը ջախջախեցին կայսրության պատժիչ բանակին։ 12-րդ դարի երկրորդ կեսին իշխաննությունն այնքան հզորացավ, որ մնացյալ հայ ավատական տները հարկադրված ենթարկվեցին նրան։
Փաստորեն Կիլիկիայում ձևավորվում էր ֆեոդալական /ավատատիրական/ միապետություն իր պաշտոնակարգությամբ ու կառավարման համակարգով, որը ղեկավարվում էր Ռուբինյանների կողմից։
Մլեհի (1169-1175 թթ.) օրոք արտաքին քաղաքականության մեջ շրջադարձ կատարվեց դեպի արևելք։ Լինելով շրջահայաց ու դիվանագետ առաջնորդ՝ Մլեհը համագործկցեց հարևան իսլամադավան պետությունների հետ և մաքրեց Կիլիկիայի առափնյա շրջանները բյուզանդացիներից ու խաչակիրներից։ Արևելամետ քաղաքականության համար Մլեհը վճարեց կյանքով. ինչպես ժամանակին վճարել էր Պապ Արշակունին, նա գազանաբար սպանվեց որոշ ֆեոդալների ու եկեղեցականների կազմակերպած դավադրության արդյունքում։ Մլեհին փոխարինեց իր ազգական Ռուբեն III, որը շարոնակեց երկրի հզորացման գործը և վերացրեց բյուզանդացիների վերջին հենակետը Կիլիկիայում։ Նրա օրոք հայկական պետության սամանները ձգվում էին Անտիտավրոս լեռներից մինչև Միջերկրական ծով և Սելևկիայից մինչև Ամանոսի լեռները։ Դեռևս Մլեհի օրոք պետության մայրաքաղաքը Վահկա ամրոցից տեղափոխվել էր հարավ, երկրի խոշոր տնտեսական կենտրոն՝ Սիս քաղաքը։ 12 դ. վերջին քարորդում երկրին տնտեսական զարգացումը, նրա քաղաքական կշիռը Մերձավոր Արևելքում, միջազգային նպաստավոր պայմանները (Սելջուկների և Բյուզանդացիների թուլանալը և խաչակիրների ուժեղացումը) հող նախապատրաստեցին, որպեսզի հայկական հզոր իշխանությունը վերածվի թագավորության։
Լևոն
II (Բ) Մեծագործ
Ռուբինյանների պետության հաստատուն լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ
հայոց եկեղեցու աթոռանիստը Անիից տեղափոխվեց Կիլիկիայի արևելյան սահմանների մոտակայքում գտնվող Հռոմկլա ամրոցը, իսկ 1293 ին Սիս մայրաքաղաքը, ուր մնաց մինչև 1441 թվականը։ Կիլիկիան թագավորություն ճանաչվեց 1198 թ. Լևոն II
(1187- 1219) օրոք։ Դառնալով իշխան նա կարողանում է ճնշել կենտրոնախույս խոշոր ավատատերերին և ստեղծել հզոր և հաստատուն պետություն։
Նրա օրոք իշխանությունը պաշտպանված էր արտաքին բոլոր թշնամիներից։ Վարելով խելամիտ ներքին և արտաքին քաղաքականություն ստեղծում է միջազգային ճանաչում ստացած արժանապատիվ պետություն։ Այս ամենը նկատի ունենալով Գերմանիայի թագավորը 1196 -ին թագ ուղարկեց Լևոնին։ Իմանալով սրա մասին Բյուզանդիայի կայսր Ալեքսոսը մեծամեծ նվերներով, արքայական հաներձանք, առյուծակերպ դրոշներ ու պատվական քարերով ոսկյա թագ է ուղարկում Լևոն Բ-ին։ Թագադրումը տեղի ունենում 1198 թվականի հունվարի 6-ին, Սուրբ ծննդյան օրը Տարսոնի Սուրբ Սոֆիա տաճարում։ Մեծահանդես արարողությանը ներկա էին Գերմանիայի, Բյուզանդիայի, Արաբական խալիֆայության և այլ պետությունների պատվիրակները ութ օր շարունակվում են համաժողովրդական տոնախմբություններն ու զորահանդեսները։
Շուրջ մեկուկես դար էր անցել Բագրատունյաց Հայաստանի անկումից, և Մայր հայրենիքը ցնծույթյամբ ընդունեց հեռավոր Կիլիկիայում Լևոն II «ամենայն հայոց թագավոր» օծման լուրը։ Լևոն II օրոք Կիլիկիայի հայկական թագավորությունը ռազմական, տնեսական և մշակութային վերելք է ապրում։ Ընդարձակվում ու ամրապնդվում են երկրի սահմանները, հզորանում է բանակը, առևտրական արտոնյալ պայմանագրեր են կնքվում Վենետիկի, Ճենովայի, Ֆլորենցիայի, Պիզայի և այլ քաղաքների ու պետությունների հետ։ Բարեկարգվում են նավահանգիստներն ու բնակավայրերը, ճանապարհներն ու վանքերը և վերջիններիս կից հիմնադրվում են դպրատներ ու վարժարաններ։ Հայերեն են թարգմանվում համաշխահային գիտական ու գրական երկեր (կան այնպիսի գործեր որոնց միայն հյերեն թարգմանություններն են հասել մեր օրեր)։ Լևուն II վախճանվում է 1219 թ. և նրա մարմինը, ըստ կտակի, ամփոփվում է մայրաքաղաքի եկեղեցիներից մեկում, իսկ սիրտը՝ Ակներում։ Պետության հզորացման և ամրապնդման գործում իր մեծ ծառայությունների համար Լևոն II պատմության մեջ մնաց Մեծագործ, Բարեպաշտ, Մեծահաղթ և Սքանչելի պատվանուններով։
Հեթում II սկսած Կիլիկիան Հայաստանը սկսեց աստիճանաբար անկում ապրել։ Պետության թուլացման և աստիճանական քայքայման մեջ զգալի դեր ունեին լատինասերները։ Երկրի թուլացմանը մեծապես ազդում էր նաև Լևոն III բազմաթիվ որդիների միջև եղած երկպառակտիչ պատերազմները։ Հեթում II կայուն բնավորություն չուներ և վարում էր ներքին ու արտաքին անշրջահայաց քաղաքականություն։ Նա հենվում էր Արևուտքի՝ Հռոմի պապի վրա, որը կործանարար էր Կիլիկիայի համար։ Տվյալ պայմաններում երկրի համար ամենամեծ վտանգը Եգիպտոսի մամլուքներն էին ներկայացնում, և կարևոր էր որ Հեթումը նրանց հետ ընդհանուր լեզու գտներ:
Նա ինքն էր երկրում սերմանում թշնամություն, փոխանակ ստեղծեր միաբանություն։ Այդ նա էր, որ 1307 թ. եկեղեցական ժողով հրավիրեց և ստիպեց նրան միավորման համար դիմել Վատիկանին։
Լատինական կողմնորոշումը արյունալի հետևանքների հասցրեց երկիրը։ Միայն արքունիքն ու կաթողիկոսարանն էին կողմ կաթոլիկ եկեղեցու հետ միավորմանը (ունիթորական շարժում)։ Արտաքին վտանգի դեմ հանդիման ներքին գժտությունները կործանարար հետևանքներ ունեցան։ Արքունիքի լատինամոլությունը հասցրեց այն բանին, որ բոլոր հարևան մահմեդական երկրները թշնամական դիրք բռնեցին հայերի հանդեպ։ Այս բոլորի հետ մեկտեղ Լևուն V ժամանակ հաճախակի դարձան կենտրոնախույս միտումները, և կենտրոնական իշխանությունը հաճախ էր հարկադրված լինում զենքի դիմելու խռովարար իշխանների դեմ։ Արևմուտքից օգնություն հայցելը շատ թանկ նստեց Կիլիկյան Հայաստանի վրա։
Եգիպտական սուլթան Մելիք-Նասիրը 1321 թ. հարձակվեց Կիլիկիայի վրա և գրավեց Այաս քաղաքը։ Ճիշտ է հերոսական պաշտպանություն եղավ, բայց թշնամին գերազանց ուժեր ուներ և ստիպեց Լևոն V կնքելու պայմանագիր Եգիպտոսի մայրաքաղաքում հետևյալ պայմաններով։ ա) Եգիպտական զորքերը ետ են քաշվում Կիլիկիայից։ բ) Հայկական թագավորությունը պարտավորվում է տարեկան 50,000 ֆլորին և Այաս նավահանգստի եկամտի կեսը վճարել Եգիպտոսի սուլթանությանը։ դ) Եգիպտոսը պարտավորվում էր իր ծախսերով վերականգնել ավերված ամրություններն ու բերդերը՝ բացառությամբ Այասի ամրությունների։ Բացի այդ, Կահիրեում հայկական պատվիրակությանը հասկացրել էին, որ Արևմտյան պետությունների հետ հայերի կապերը ցանկալի չեն, և հայերը պետք ե խույս տան այդպիսի կապերից։ Կիլիկիայի արքունիքը անհրաժեշտ հետևություններ չարեց Կահիրեի 1323 թ. հաշտությունից։ Չեր անցել մի քանի տարի, Լևոն V դարձյալ դիմեց անմտածված քայլի։ Նա վերսկսեց բանակցությունները Վատիկանի ու եվրոպական այլ պետությունների հետ՝ խաչակրաց նոր արշավանքներ վերսկսելու և ռազմական օգնություն ստանալու հույսով։ 1329 թվականին ձերբակալվում և գլխատվում է Կոռիկոս ամրոցի տեր՝ Օշին պայլը, եղբոր՝ Սմբատ Գունդստաբլ մեծ զորավարի հետ միասին։
Վերջիններիս փոխարեն Կիլիկիա կանչվեցին Լևոն V հորաքրոջ որդիները, Ջիվան և Բոհեմունդ եղբայրները, որոնց Օշինը դուրս էր վտարել Կիլիկիայից։ Լատինական տարրերի ազդեցության ուժեղացումը արքունիքում հեշտացրեց թագավորի լատինական քաղաքականության կիրառմանը։ Նա նորից 1331 թ. դիմում է Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպին և Հռոմի պապին, իսկ երկու տարի անց հատուկ դեսպանություն է ուղարկում Եվրոպա՝ նոր խաչակրաց արշավանքների և ռազմական օժանդակության խնդրանքով։ Ինչպես միշտ, այս անգամ էլ Արևմուտքը խոստումներից ու որոշ չափով նյութական օժանդակությունից այն կողմ չանցավ։ Արևմուտքը օգնության դիմաց առաջադրում էր իր նախնական պայմանը՝ ընդունել կաթոլիկություն։
Ընդգծված լատինամետ քաղաքականության դրդապատճառներից մեկը արտաքին առևտուրն ու նրա ծավալումն էր, որի հիմական թիրախն էր Եվրոպան։ Առավել ևս կիլիկյան շատ առևտրականներ եվրոպացիներ էին, հատկապես՝ իտալացիներ, որոնք շահագրգռված էին եվրոպական պետությունների հետ դաշինքի ու Վատիկանի ազդեցության ուժեղացմանը։ Լևոն V քաղաքականությունը ավելի ուժեղացրեց ներքին պառակտումը, սրեց արևմտյան քաղաքականության կողնմակիցների՝ ունիթորների, և հակաունիթորների պայքարը։ Խիստ բորբոքվեց Եգիպտոսի սուլթանության թշնամանքը Կիլիկիայի նկատմամբ։ 1335 թ. նրանք նորից արշավեցին Կիլիկիայի վրա։ Մելիք-Նասիրի զորքերը հարձակվեցին հարավ-արևելյան շրջանների վրա։ Պատերազմը շարունակեց 1336 և 1337 թթ.։ Եգիպտական զորքերը գրավեցին Մամեստիա, Ադանա, Այաս և Տարսոն քաղաքները հրկիզեցին շատ բնակավայրեր, կողոպտեցին երկրի հարստությունը և գերեվարեցին բազմահար մարդկանց։ Հայոց թագավորը ստիպված հաշտություն կնքելու առաջարկով դիմեց Մելիք-Նասիրին, որը կնքվեց 1337 թ.։ Վերջինիս համաձայն Կիլիկիայի հարավ-արևելյան գավառները ՝ Սև լեռներից մինչ Ջհան գետը։
Լևոն V խոստացավ բանակցություններ չվարել եվրոպական երկրների և Վատիկանի հետ, խզել նրանց հետ ունեցած կապերը։ Լատինամոլությունը շատ խանգարեց Կիլիկիային, որպեսզի նա կարողանա երկրի առողջ ուժերը միավորի և վարի այնպիի հեռատես քաղաքականություն, որ չհասնի այսպիսի ծանր ու անելանելի վիճակի։ 1337 թ. Կիլիկիան բռնեց հոգեվարքի ու մահացման շրջան։ Այդ էլ դաս չեղավ արքունիքի համար։ Շարունակվեց արևմտյան սին ու անխոստում քաղաքական կուրսը, որին ընդիմացավ Հակոբ կաթողիկոսը։ Թագավորի և արքունիքի վարքագիծը խորացրեց երկրի պառակտումը։ Ժողովրդի մեծամասնությունը պահանջում էր պահպանել հայ-եգիպտական հաշտության պայմանները, երկիրը փրկել ահագնացող վտանգից։ Բայց թագավորն ու նորընտիր Մխիթար կաթողիկոսը զանց առան այդ բոլորը և շարունակեցին նախկին աղետաբեր քաղաքականությունը։ Այսպիսի ճգնաժամային պահին, 1342 թ., երիտասարդ հասակում հանկարծամահ եղավ թագավորը առանց ժառանգորդ թողնելու։ Լևոն V մահվանից հետո գահը անցնում է ֆրանսիական Լուսինյանների կիպրոսյան դինասիայի ներկայացուցչին, որը մոր կողմից Հեթումյան էր։
Դա Լևոն V հորաքրոջ որդին էր՝ Ջիվան Լուսինյանը, որին փոխարինեց եղբայրը՝ Գվիդոն Լուսինյանը։ 1343 թ. Գվիդոնին օծում են Կիլիկիայի հայոց թագավոր Կոստանդին III անունով (1343-1344/5 թթ.)։Այսպիսով երկրում հաստատվում է Լուսինյանների դինաստիան։ Լուսինյանները առավել ևս շարունակեցին լատինամետ քաղաքական ուղղությունը, որը երկիրը տարավ բոլորովին անկման։ Լուսինյանների անխոհեմ քաղաքականությունից խիստ զայրացած՝ Իկոնայի սելջուկ-թուրքերը 1347-1348 թթ. հարձակվեցին Պապեռոնի վրա և այն գրավեցին։ Շուտով մամլուքները գրավեցին Այասն ու նավահանգիստը։ 1355 թ. մահմեդականները ավարի ու ասպատակության ենթարկեցին Ադանա և Տարսոն քաղաքներն իրենց շրջակայքով։ Հինգ տարի հետո Հալեպի էմիր Բեկ-Թեմուրը, եգիպտական զորքերի գլուխ անցած, արշավեց Կիլիկիա և գրավեց այդ քաղաքները։ 1368 թ. Տարսոնի մամլուքյան Մանչուկ էմիրը 60,000-անոց բանակով արշավեց Սսի վրա և պաշարեց այն, որը տևեց մի քանի տարի։ Մայրաքաղաքի համար մղված մարտերում սխրագործությունների ու հերոսության համար աչքի են ընկել հայոց սպարապետ Լիպարիտը և ամուսիններ Հեթումն ու Զարմանդուխտը։ Լիպարիտին ներբողներ են հյուսել Հովհաննես Թլկուրանցին և Սարգիս քերթողը։ Լևոն VI ցանկանում էր իր շուրջը համախմբել երկրի ողջ ուժերին, բայց ավա՜ղ, արդեն ուշ էր։ Լևոն VI եգիպտական հրամանատար Աբուբեքիրին առաջարկեց հաշտություն, սակայն մերժվեց։ Որքան էլ հայերը անձնուրացաբար են կռվում, բայց ուժերն անհավասար էին ու հուսեր չեն ներշնչում։ 1375 թվականի ապրիլին հայերը անձնատուր են լինում եգիպտացիներին։ Լևոն VI իր ընտանիքով գերի ընկնում և տարվում Հալեպ, իսկ այնտեղից՝ Կահիրե, և բանտարկվում։ Եվրոպական թագավորների միջամտությամբ թագավորը ազատ է
արձակվում և տեղափոխվում Եվրոպա։ Հաստատվելով Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում ու դեգերելով Եվրոպայում նա փորձում էր նրանց օգնությամբ վերականգնել հայոց կիլիկյան գահը։
Օսմանյան կայսրությունը Կիլիկիայից ստեղծեց Ադանայի վիլայեթը։ Կիլիկիայի հայերը կարողացան պահպանել իրենց ազգային պատկանելիությունը դարերի ընթացքում։ Սակայն թուրքերն ամեն ինչ անում էին քշելու այնտեղից հայերին։ 1909 թվականին Կիլիկիայի հայերը և հատկապես Ադանա քաղաքի հայերը ենթարկվեցին ջարդերի, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դարձան ցեղասպանության զոհ։ Եվ չնայած Սևրի պայմանագրով Կիլիկիան չէր անցնում Հայաստանին, այն անցնելու էր Ֆրանսիայի խնամակալության տակ. մեծ քանակությամբ հայեր ետ վերադարձան Կիլիկիա, սակայն Ֆրանսիան գաղտնի պայմանագրով մտադրվել էր զիջել այն Թուրքիային։ Շուտով ցրվեց պատերազմի ընթացքում Ֆրանսիայի դրոշի տակ կռվող Հայկական լեգեոնը և թողեց Կիլիկիայի հայերին անպաշտպան։ 1920 թ. օգոստոսին Ադանայում Միհրան Տամատյանի գլխավորությամբ Կիլիկիան հռչակվեց Ինքնավար հանրապետություն։ Սակայն մյուս օրը ֆրանսիական զորքն արդեն լքել էր Կիլիկիան։ Թուրքերը հարձակվեցին և սկսվեց հայերի մի նոր ջարդ, որի ընթացքում միայն Մարաշում զոհվեց 12.000, իսկ Հաճնում՝ 7.000 հայ։ Կիլիկիայի հայերը ներկայումս ցրված են աշխարհով մեկ, իսկ Կիլիկիայի Հայոց կաթողիկոսարանը ներկայումս գտնվում է Անթիլիասում, Լիբանան։ Կիլիկյան Հայաստանի խորհրդանիշը՝ առյուծը, ներկայումս պատկերված է Հայաստանի զինանշանի վրա։
Աղբյուրներ.
https://hy.wikipedia.org/wiki/Կիլիկիայի_հայկական_թագավորություն
http://patm.arma-vir.com/nyut.php?Lang=ru&id=3
Հայկական սովետական հանրագիտարան, հ. V
Հայոց պատմություն, խմբագրությամբ պրոֆ. Հր. Սիմոնյանի, Երևան, 2012