понедельник, 26 мая 2014 г.

                               Ինչ ենք հասկանում այս բառերը ասելիս
1.Գունդստաբլ-զորքերի գլխավոր հրամանատար)Կիլիկյան Հայաստանում և Արևմտյան Եվրոպայում։
2. պայլություն- արքունի գործակալություն Կիլիկյան Հայաստանում (XII դարի 1-ին կեսից)։ Գործակալը կոչվել է «պայլ» կամ «հայր»։ Նա կրել է «ավագ պարոն» տիտղոսը՝ ի տարբերություն երկրի մյուսիշխանների կամ պարոնների։ Պայլը եղել է թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի խնամարկուն, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա հովանավորն ու պետության կառավարիչը
3.միջնաբերդ-պատմական բնակավայրի  առավել անառիկ՝ բարձրադիր և պարսպապատ մասը։

4.  Հայասան- հնագույն հայկական պետական կազմավորում Հայկական լեռնաշխարհի տարածքում, հիշատակվում է խեթական արձանագրություններում մ.թ.ա. XVI առ XIII դդ

5.Ուրարտու-պետություն Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 9-րդ դարից մ.թ.ա. 6-րդ դարը։ Ուրարտու է կոչվել հարևան Ասորեստանի կողմից։ Առաջին հազարամյակի առաջին քառորդում վերածվել է Առաջավոր Ասիայի հզորագույն պետություններից մեկի, սակայն հետագայում թուլանալով անկում է ապրել և կործանվել մ.թ.ա. 6-րդ դարում։

Комментариев нет:

Отправить комментарий