ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ
Այս թեման
ներկայացնում է հայ ժողովրդի մասնակցությունը
առաջին համաշխարհային պատերազմում, որն ընթացել է 1914-1918 թ.։ Հայ քաղաքական կուսակցությունները և ընդհանրապես
ողջ հայ հասարակությունը այս պատերազմը համարում էր նաև իրենը և նրանք իրենց մեծագույն
ներդրումն ունեցան դրանում։ Դրդապատճառները,
որոնք ստիպեցին հայ ժողովրդին մասնակցել այդ պատերազմին հետևյալն էին. հայերը հույս
ունեին, որ Անտանտի(Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի կազմած եռյակը) հաղթանակի դեպքում
իրենք կվերգտնեն իրենց անկախությունը և կվերահաստատեն անկախ պետականությունը՝ ազատագրվելով
թուրքական գերիշխանությունից։ Եվ այս էր պատճառը, որ պատերազմի հենց սկզբից մեծաքանակ
հայեր զորակոչվեցին կամ կամավոր կերպով մեկնեցին բանակ, մասնավորապես, Ռուսաստանից։
Հայերն այս պատերազմում դրսևորեցին իրենց բացառիկ ռազմական տաղանդը և ներուժը՝ աչքի
ընկնելով թե՚ որպես գեներալներ ու բարձրաստիճան սպաներ, թե՛ որպես շարքային զինվորներ։
Այս թեմային առավել մանրամասնորեն կարելի է ծանոթանալ ներքևում ներկայացված նյութից։
Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց 1914թ. օգոստոսի 1-ին (հուլիսի 19-ին) պետությունների երկու խմբավորումների՝ Անտանտի (Ռուսաստան, Անգլիա, Ֆրանսիա) և գերմանա-ավստրիական բլոկի (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, որոնց 1915թ. միացավ նաև Բուլղարիան) միջև: Անտանտին հետագայում միացան նաև Իտալիան, Ռումինիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները: Կայզերական Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային, իսկ 4-ին Անգլիան՝ Գերմանիային: Պատերազմական գործողություններն ընդգրկեցին Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Հեռավոր Արևելքի տարածքները:
1914թ. օգոստոսի 1-ին բռնկված համաշխարհային պատերազմը հայ ժողովրդի մեջ որոշակի հույսեր արթնացրեց՝ ռուսական զենքի օգնությամբ ազատագրելու Արևմտյան Հայաստանը թուրքական լծից և վերականգնելու պետականությունը: Հայ հասարակական-քաղաքական շրջաններն ու ազգային կուսակցությունները պատերազմը հայտարարեցին արդարացի և իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Անտանտի քաղաքականությանը: Դրան շատ բանով նպաստեց Ռուսաստանի պաշտոնական շրջանակների՝ պատերազմի մեջ մտնելու գլխավոր նպատակ Արևելքի քրիստոնյաների «ազատագրումը» ազդարարելը:
«Մեր թուրքահայ եղբայրների դատը պաշտպանված և լուծված կլինի, եթե ներկա համաեվրոպական պատերազմի մեջ ռուսական զենքը հաղթող հանդիսանա, – նշել է այն տարիներին Թիֆլիսում լույս տեսնող «Մշակ» թերթը իր 1914թ. հոկտեմբերի 10-ի համարում, – ուստի և մենք ամեն կերպ պետք է ապահովենք այդ հաղթանակը»: Քիչ ավելի ուշ հոկտեմբերի 25-ին «Մշակը» կոչ էր անում հայ ժողովրդին միահամուռ պաշտպանելու Ռուսաստանին՝ նրա մեծ և պատմական առաքելության մեջ: «Աջակցելու համար հարկավոր է մի բան՝ ընդհանուր միաբանություն, համերաշխություն, հրաժարում կուսակցական պառակտումներից: Այսօր այլևս չպետք է լինեն ո՛չ մշակական, ո՛չ դաշնակցական, ո՛չ հնչակյան, ո՛չ սոցիալ-դեմոկրատ հայկական հատվածներ, – գրում է թերթը, – այսօր ամենքը պետք է զգան իրենց հայության զավակներ, եղբայրներ, որոնց պարտքն է մտածել, հոգալ իրենց թշվառ թուրքահայ եղբայրների ազատագրության համար»:
ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ
Հայերը մեծ ոգևորությամբ և կազմակերպվածությամբ մասնակցում էին դեռևս պատերազմի նախօրյակին՝ 1914թ. հուլիսի 13-ին, Կովկասում սկսված զորահավաքին, ռուսական կառավարության թույլատրած կամավորական շարժման գործընթացին:
Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանի յուրաքանչյուր 100 հայից 13-ը զորակոչվեցին բանակ: Պատերազմի տարիներին Ռուսական կայսրության մեջ բնակվող 2 միլիոն 54 հազար հայերը ռուսական բանակին տվեցին ավելի քան 250 հազար զինվոր:
Իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը թերևս առաջին անգամ էր նման քանակությամբ մարդ զորակոչում ռուսական բանակ: Հայերի նման բարձր ակտիվությունը ռուսահայերի պատմական ավանդույթների համագործակցության նոր դրսևորում էր, ավանդույթներ, որոնք արտահայտվել էին 1806-1812, 1828-1829, 1853-1856, 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմների ժամանակ: Առաջին համաշխարհային պատերազմին հայերի մասնակցության այդպիսի ակտիվությունը պայմանավորված էր Արևմտյան Հայաստանը թուրքական լծից՝ ֆիզիկական բնաջնջումից ազատագրելու հայ ժողովրդի վաղեմի բաղձանքով:
Պատերազմին հայ ժողովրդի մասնակցության բարձր ակտիվությունը դրսևորվեց ոչ միայն ռուսական բանակին ավելի քան 250 հազար զինվոր տալով, այլև տարբեր զորատեսակների կազմում բոլոր նշանակալից ճակատամարտերում և մարտական գործողությունների ժամանակ հայազգի զինվորականների ցուցաբերած հերոսությամբ, բարձր, ավագ, միջին և կրտսեր հրամանատարական կազմում ունեցած հայերի բարձր տեսակարար կշռով:
ՄՈՎՍԵՍ ՍԻԼԻԿՅԱՆ
Ըստ Ռուսաստանի բանակում ծառայող գեներալների և սպաների վերաբերյալ նյութերի, որոնք պահվում են Ռուսաստանի պետական ռազմապատմական արխիվում և Ռուսաստանի պետական գրադարանի ռազմական բաժնում (ք. Մոսկվա), Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերից՝ գեներալ-մայոր Լևոն Ֆադեյի Տիգրանովը եղել է Պետրոգրադի ռազմական օկրուգի զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալը (1917թ.), գեներալ-մայոր Յակով (Հակոբ) Գերասիմի Բագրատունին՝ Պետրոգրադի ռազմական օկրուգի շտաբի պետը (1917թ.), գեներալ-մայոր Իվան Սերգեյի Բաղրամովը (Բաղրամյան) գլխավոր շտաբի զորահավաքային բաժնի պետը, գեներալ-լեյտենանտ Լևոն Ավետիքի Պոզոևը (Պոզոյան)՝ Թուրքեստանյան ռազմական օկրուգի հրետանու պետը (1916թ.), հրետանու գեներալ Անդրեյ Ադամի Աթաբեկովը՝ Մոսկովյան ռազմական օկրուգի հրետանու պետը (1913-1916թթ.), գեներալ-մայոր Իվան Վասիլի Ախվերդովը (Հախվերդյան) Կովկասյան 2-րդ հեծելազորային կորպուսի շտաբի պետը (1916-1917թթ.), Վլադիմիր Պետրոսի Լազարևը (Լազարյան) 7-րդ կորպուսի շտաբի պետը (1916թ.), գեներալ-լեյտենանտ Ստեփան Գերասիմի Քալանթարովը՝ Վիտեբսկի պարետը և կայազորի պետը, ապա Պետրոգրադի պարետը (1914-1918թթ.), գեներալ-մայոր Գավրիիլ (Գաբրիել) Կորգանովը (Ղորղանյան) Կովկասյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալը (1917-1918թթ.), գեներալ-լեյտենանտ Արտեմի Սոլոմոնի Վարտանովը՝ 7-րդ բանակի հրետանու տեսուչը (1916թ.), գեներալ-մայոր Վասիլի Միխայելի Թամաշև (Թամամշյան) հեծելազորային բանակի հրամանատարին կից գեներալ-հանձնակատարը (1916թ.), գեներալ-մայոր Վաղարշակ Տեր-Ակոպով-Տեր-Մարկոսյանցը՝ Կովկասյան բանակի ճարտարագործական վարչության պետը: Հայազգի զինվորականներից շատերը եղել են կորպուսի, դիվիզիայի, զորաջոկատի, բրիգադի, գնդի հրամանատարներ: Ինֆանտերիայի գեներալ Օգանովսկին Կովկասյան 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր (1915-1917թթ.), հեծելազորի գեներալ Գեորգի Ալեքսանդրի Թումանովը՝ 7-րդ հեծելազորային կորպուսի հրամանատարը (Վարշավյան ռազմական օկրուգ), գեներալ-մայոր Ֆոմա (Թովմաս) Իվանի Նազարբեկովը՝ Երևանյան զորաջոկատի և նահանգի զորքերի պետը (1915-1917թթ.), գեներալ-մայոր Մովսես Բաբայի Սիլիկովը՝ կովկասյան 8-րդ հրաձգային գնդի հրամանատարը, ապա Վանի զորաջոկատի պետը (1915-1916թթ.), գեներալ-լեյտենանտ, իշխան Կոստանտին Ալեքսանդրի Թումանովը՝ Անդրամուրյան 1-ին հեծյալ բրիգադի հրամանատարը (1916թ.), գեներալ-մայոր Իսայի Իսայու Ակիմովը (Հովակիմյանը) Անդրբայկալյան 1-ին հրետանային բրիգադի հրամանատարը, գեներալ-մայոր Գեորգի Ավետիքի Պոզոևը (Պոզոյան)՝ հրետանային 46-րդ բրիգադի հրամանատարը, Ռուբեն Ավետիքի Պոզոևը (Պոզոյան)՝ հրետանային 6-րդ բրիգադի հրամանատարը, գեներալ-մայոր Տիգրան Դանիլի Արյութինովը՝ Կովկասյան 1-ին կազակային դիվիզիայի հրամանատարը, գեներալ-մայոր Ալեքսանդր Գաջաև (Հաջոյան)՝ 23-րդ կովկասյան հրաձգային գնդի հրամանատարը, գնդապետ Պավել Պետրոսի Բեժանբեկը՝ 22-րդ Կովկասյան հրաձգային գնդի հրամանատարը:
ԳԱՎՐԻԻԼ ԿՈՐԳԱՆՈՎ
Արխիվային փաստաթղթերի և նյութերի հիման վրա կատարված մեր ուսումնասիրություններից պարզվել է, որ 1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է 29 հայազգի գեներալ, որոնցից մեկը՝ ինֆանտերիայի գեներալ (Օգանովսկի), մեկը՝ հեծելազորի գեներալ (Գ.Ա.Թումանով), մեկը՝ հրետանու գեներալ (Ա.Ա.Աթաբեկով), հինգը՝ գեներալ-լեյտենանտ (Լ.Ա.Պոզոև, իշխան Կ.Ա.Թումանով, Ա.Ս.Վարտանով, Ս.Գ.Քալանթարով, Ա.Ռ.Ալախվերդով), քսանմեկ՝ գեներալ-մայոր (Լ.Ֆ.Տիգրանով, Հ.Գ.Բագրատունի, Գ.Գ.Կորգանով, Ի.Ի.Ակիմով, Վ.Տեր-Ակոպով-Տեր-Մարկոսյանց, Գ.Ա.Պոզոև, Ռ.Ա.Պոզոև, Լ.Ա.Պոզոև, Ի.Վ.Ախվերդով, Մ.Բ.Սիլիկով, Վ.Մ.Թամաշև, Վ.Պ.Լազարև, Ֆ.Ի.Նազարբեկով, Տ.Դ.Արյութինով, Ի.Ս.Բաղրամով, Ն.Մ.Մելիք-Շահնազարով, Պ.Դ.Մելիք-Շահնազարով, Պ.Ս.Սուլթան-Շահ, Դ.Գ.Բեբուտով, Ա.Ս.Դոլուխանով, Ա.Գաջաև):
Հայազգի զինվորականները ակտիվորեն մասնակցել են պատերազմի բոլոր շրջանների գրեթե բոլոր ռազմական գործողություններին:
Եվրոպական ճակատում առաջին իսկ մարտերում աչքի ընկած հայ սպաներից էին 81-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ Լևոն Ֆադեի Տիգրանովը, գեներալներ Անդրեյ Ադամի Աթաբեկովը, Գեորգի Ալեքսանդրի Թումանովը: Վերջինս 13-րդ հեծելազորային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից առաջ քաշվեց և նշանակվեց 7-րդ հեծելազորային կորպուսի հրամանատար, ստացավ հեծելազորի գեներալի աստիճան: Աթաբեկովը նշանակվեց Մոսկովյան ռազմական օկրուգի հրետանու պետ:
Հյուսիսային և հարավարևմտյան ճակատներում 1914թ. սեպտեմբերից մինչև 1915թ. մայիս Վիսլա, Պիլիցա, Ռադոմկե գետերի և Իվանգորոդ, Լոձ, Դրոգոբիչ, Պերեմիշլ, Ֆրեդրոպոլ, Բրեստ քաղաքների շրջանում մղված թեժ մարտերում ցուցաբերած անձնական սխրագործության համար Լևոն Տիգրանովը պարգևատրվեց Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի սրով և ժապավենով, Սբ. Վլադիմիրի 3-րդ աստիճանի սրով և ժապավենով շքանշաններով, թանկարժեք զենքով և շնորհակալագրերով:
ՔՐԻՍՏԱՓՈՐ ԱՐԱՐԱՏՈՎ
Եվրոպական ճակատում 1915-1916թթ. ծավալված ռազմական գործողությունների ակտիվ մասնակցություն ունեցան փոխգնդապետներ Կոստանտին Դոլուխանովը, Քրիստափոր Գերասիմի Արարատովը, Թուրքեստանյան ռազմական օկրուգի հրետանու պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Ավետիքի Պոզոևը, գեներալ-լեյտենանտ Արտեմի Վարտանովը, 46-րդ հրետանային բրիգադի հրամանատար Գեորգի Ավետիքի Պոզոևը, 78-րդ հրետանային բրիգադի շտաբս-կապիտան Նիկոլայ Սողոմոնի Աբամելիքովը, 3-րդ գրենադերական հրետանային բրիգադի պրապորշչիկ Նիկոլայ Իհանովը, փոխգնդապետ Կոստանտին Գերասիմի Յուզբաշևը (Յուզբաշյան), 52-րդ հրետանային բրիգադի կապիտան Բոգդասար Բոգդասարովը, 19-րդ հրետբրիգադի կապիտան Գեորգի Բաբաջանովը, Սիբիրյան 1-ին ծանր հրետանային բրիգադի պարուչիկ Գալուստ Արտեմի Մելիք-Հարությունյանը:
Եվրոպական ճակատում 1915թ. սկզբին մղված մարտերում արդյունավետ գործողություններ ձեռնարկելու համար Կոստանտին Դոլուխանովն ստացավ գնդապետի աստիճան, իսկ Ժասլիկ-Վալիգրոդ հատվածում բռնկված մարտերում ցուցաբերած քաջության համար պարգևատրվեց Սբ. Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով: Մարտերում ցուցաբերած անձնական սխրագործության համար պրապորշչիկ Նիկոլայ Օհանովը պարգևատրվեց Սբ. Աննայի 4-րդ աստիճանի շքանշանով՝ «Արիության համար» մակագրությամբ, պորուչիկ Դենիս Գեորգիի Պոզոևը՝ Սբ. Ստանիսլավի 3-րդ և Սբ. Աննայի 3-րդ աստիճանի շքանշաններով: 1916թ. փետրվարի 22-ից մինչև մարտի 19-ը Մենարժե, Մալի, Պլոցկ և Վախ բնակավայրերի մոտ թեժ մարտերի ժամանակ ցուցաբերած սխրագործությունների համար Ք. Արարատովը պարգևատրվեց Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանով՝ սրով և ժապավենով: Խոլմյան և Գրոդնենսկի նահանգներում ու Նարոչյան օպերացիայի ժամանակ իրենց քաջությամբ և սխրագործություններով աչքի ընկած հայ սպաներից էին նաև գեներալ-մայոր Գեորգի Պոզոևը, պրապորշչիկ Արշակ Քոսյանը: Վերջինս Նարոչյան օպերացիային ակտիվ մասնակցելու համար պարգևատրվեց Սբ. Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով: Գեորգի Պոզոևը 1916թ. Կարչևա գյուղի տարածքում տեղի ունեցած թեժ մարտերում ցուցաբերած քաջության և զորավարական տաղանդի դրսևորման համար պարգևատրվեց սրով և ժապավենով՝ ի հավելումն վաղօրոք ստացած Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Կովկասյան ճակատում պատերազմն սկսվեց 1914թ. հոկտեմբերի 31-ին: Ռուսական զորքերի առաջին օրերի գործողությունների մասին նոյեմբերի 2-ին և 3-ին զեկուցվեց Նիկոլայ 2-ին: Այս ճակատում առաջին իսկ մարտերում աչքի ընկած հայ սպաներից էր Երևանյան հեծյալ ջոկատի շտաբի պետ Գավրիիլ Կորգանովը (Ղորղանյան), որը 1914թ. դեկտեմբերի 6-ին նշանակվեց 39-րդ դիվիզիայի շտաբի պետ: Այդ դիվիզիայի 154-րդ գնդի զինվորները դեկտեմբերի 22-ին Սարիղամիշյան ռազմական գործողության հենց սկզբում Ղզըլ-Քիլիսայի շրջանում գերի վերցրին թուրքական 9-րդ կորպուսի հրամանատարին, 106 սպա և շատ ռազմավար: Նկատենք, որ այդ գնդի սպաների մեկ երրորդից ավելին հայեր էին: Դեկտեմբերյան մարտերի համար Գավրիիլ Ղորղանյանը պարգևատրվեց Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանով և Սբ. Աննայի շքանշանով՝ սրով և ժապավենով: Գավրիիլ Ղորղանյանն առաջ քաշվեց Կովկասյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ:
Հայտնի են Սարիղամիշյան, Ալաշկերտյան, Տրապիզոնի, Համադանի, Դիլմանի, Վանի և այլ գործողությունների ու ճակատամարտերի ակտիվ մասնակից շատ հայ սպաների անուններ: Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանն իր հաղթանակով աչքի ընկավ Դիլմանի ճակատամարտում, այստեղ սխրանքներ գործեց և Անդրանիկը: Նազարբեկյանը նշանակվեց Մուշ-Բիթլիսյան, ապա՝ Կարամուջյան զորաջոկատի պետ: Մովսես Սիլիկյանը 8-րդ գնդի հրամանատարն էր, 1915-1916թթ.՝ Վանի ռուսական զորաջոկատի պետը: Հովհաննես Հախվերդյանը Տրապիզոնում տեղաբաշխված 127-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետն էր, գեներալ-մայորի աստիճան ստանալուց հետո՝ Կովկասյան 2-րդ հեծելազորային կորպուսի շտաբի պետը: Գնդապետ (հետագայում՝ գեներալ-մայոր) Պավել Պետրոսի Բեժանբեկը՝ Կովկասյան 22-րդ հրաձգային գնդի հրամանատարը, գնդապետ Յուզբաշյան 201-րդ Նոտիյան հետևակային գնդի հրամանատարի տեղակալն էր, գնդապետ Լ. Չարուխչյանը 17-րդ թուրքեստանյան հրաձգային գնդի հրամանատարի տեղակալը: Գնդապետ Ռուբեն Պոզոևը իր սխրագործություններով աչքի ընկավ Սարիղամիշյան գործողության ժամանակ, պարգևատրվեց Սբ. Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանով՝ սրով, առաջ քաշվեց եւ նշանակվեց 6-րդ հրետանային բրիգադի հրամանատար: Կովկասյան ճակատում 1916-1918
թթ. ծավալված ռազմական գործողություններին ակտիվ մասնակցություն ունեցան Կովկասյան 1-ին առանձնացված հրետանային դիվիզիոնի կապիտան Իոսիֆ Ֆադեյի Տիգրանովը, 44-րդ հրետանային բրիգադի կապիտան Վալենտին Մխիթարի Դեմիրտաշևը, 21-րդ հրետանային բրիգադի փոխգնդապետ Քրիստափոր Գերասիմի Արարատովը, 19-րդ հրետանային բրիգադի գնդապետ Կոստանտին Բեգլարի Դոլուխանովը, կազակային պարտիզանական զորաջոկատի Կուբանյան հարյուրյակի շարքայիններ Լևոն Կասպարովը, Գրիգոր Ավանեսյանցը, Խաչատուր Քալամենյանցը, Իվան Առաքելովը: Վերջիններս առաջինն էին Կովկասյան ռուսական բանակի կազակային զորամասերի հայ կամավորներից, որ արժանացան Սբ. Գեորգիի շքանշանին՝ «Թուրքերի դեմ մարտերում ցուցաբերած անձնազոհության և սխրագործ աշխատանքի համար»: Մարտական գործողություններին Քյուրդամիրի ուղղությունում, Բաքվի, Դերբենդի և Պետրովսկի (ներկայումս՝ Մախաչկալա) շրջաններում «Թուրքական զորքերի դեմ ինքնազոհ աշխատանքի և սխրագործությունների համար» Գեորգիեւյան խաչի 3-րդ և 2-րդ աստիճանների շքանշաններով պարգևատրվեցին նույն զորաջոկատի 1-ին Սահմանապահ հարյուրյակի ավագ ունտերսպա Մանուկ Խաղդաջևը, եֆրեյտորներ Արշակ Հարությունովը և Արզուման Մանուչարովը: 1918թ. մայիս-դեկտեմբեր ամիսներին ծանր մարտերում կատարած սխրանքների համար Կովկասյան ճակատի գլխավոր հրամանատարի հրամանով Գեորգիեւյան խաչի 4-րդ և 3-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվածների թվում էին Զապարոժյան հարյուրյակի շարքայիններ Արշակ Աղաբեկովը, Մկրտիչ Մելքումովը, Բոգդան Ավագովը, զինվորներ Եղիշ Կասպարովը, Ստեփան Հարությունովը, Հակոբ Հակոբյանը և ուրիշներ:
ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերը Կովկասյան բանակում ունեին մեծ տեսակարար կշիռ: 1917թ. սկզբի դրությամբ՝ ռուսները կազմում էին Կովկասյան բանակի անձնակազմի 42, ուկրաինացիները՝ 30, հայերը՝ 10, վրացիները՝ 8, գերմանացիները՝ 4, լեհերը՝ 1,5 տոկոսը: Մնացած մասը կազմում էին բելառուսները, թաթարները, հրեաները և լատիշները: Նույնպիսին էր նաև բանակի սպայական կազմի պատկերը: Ռուսները կազմում էին սպաների 60 տոկոսը, ուկրաինացիները՝ 10, հայերը՝ 8-9, ապա հետևում էին վրացիները, լեհերը և այլ ազգությունների ներկայացուցիչներ:
Հայ ժողովրդի հազարավոր զավակներ Կովկասյան ճակատում պատերազմին մասնակցել են հայկական զորամասերի կազմում: Դրանցից սկզբնական շրջանում կազմավորվեցին կամավորական չորս՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ջոկատները, այդ ջոկատների հրամանատարներ նշանակվեցին ազգային-ազատագրական պայքարում թրծված հայդուկներ Անդրանիկը, Դրոն, Համազասպը, Քեռին: Ավելի ուշ կազմավորվեցին 5-րդ, 6-րդ, 7-րդ հայկական ջոկատները, և կամավորների թիվը 1915թ. գարնանը հասավ 6500-ի:
Հայկական 1-ին կամավորական ջոկատը (հրամանատար Անդրանիկ), որը կազմավորվել էր 1914թ. հոկտեմբերի 23-ին, Սալմաստում, գեներալ Չերնոզուբովի զորաջոկատի կազմում գործում էր Սալմաստ-Վան ուղղությամբ: Ջոկատի 1200-անոց անձնակազմի մեծ մասը արևմտահայեր էին: Ջոկատը աչքի ընկավ հատկապես Դիլմանի ճակատամարտում (1915թ. ապրիլ), այնուհետև կամավորները ակտիվորեն մասնակցեցին Վանի ազատագրմանը և Բիթլիսի գրավմանը: Հայկական 2-րդ կամավորական ջոկատը 1915թ. ապրիլ-մայիս ամիսներին գեներալ Նիկոլաևի Բայազետյան ռուսական զորաջոկատի կազմում մասնակցեց Վանի գրավմանը, Վանի հարավարևելյան շրջանների՝ Աղթամարի, Մակսի, Շատախի, Ազատակերտի, Ջեյվայի, Արճեշի և այլ հայկական բնակավայրերի և գյուղերի ազատագրմանը, Մուշի և Բիթլիսի գրավմանը:
Հայկական 3-րդ կամավորական ջոկատը ռուսական Կարադերբետյան զորաջոկատի կազմում մասնակցեց Սարիղամիշի գործողությանը, այնուհետև Վանի, Մուշի և Բիթլիսի ազատագրման համար կռիվներին: Սարիղամիշից մինչև Ռևանդուլ (Իրան) ձգվեց հայկական 4-րդ կամավորական ջոկատի մարտական ուղին: 1914-1916թթ. ջոկատը հայկական 2-րդ և 3-րդ ջոկատների հետ միասին մասնակցեց Վանի, Մուշի, Բիթլիսի համար մղված ծանր մարտերին և նրանց գրավմանը: Հայկական 4-րդ կամավորական ջոկատը 1916թ. հունվար-հունիս ամիսներին ռուսական բանակի Սուլդուլի զորաջոկատի կազմում մասնակցեց Ռևանդուզի (Իրան) գրավման մարտերին, որոնց ընթացքում մայիս 30-ին գրոհներից մեկի ժամանակ թշնամու գնդակից հերոսաբար զոհվեց ջոկատի հրամանատար, ժողովրդական հերոս Քեռին:
Հայկական 5-րդ կամավորական ջոկատը (հրամանատար Վարդան) կազմավորվեց Երևանում: Նրա ձևավորման աշխատանքներն սկսվել էին դեռևս 1914թ. դեկտեմբերից, սակայն Կովկասյան բանակի զինապահեստներում հրացաններ չլինելու պատճառով ջոկատը չկարողացավ մասնակցել պատերազմի առաջին շրջանի մարտական գործողություններին:
Հայկական 6-րդ ջոկատը (կոչվել է նաև հնչակյան 6-րդ խումբ) կազմավորվեց Կարակուրտում՝ գեներալ Բարաթովի գլխավորած ռուսական զորաջոկատի կազմում: Ջոկատը 1915թ. դեկտեմբեր – 1916թ. հունվար ամիսներին մասնակցեց Էրզրումի գործողությանը, 1916թ. փետրվար – մարտ ամիսներին գրավեց Էրզրումը: Նրա առաջին հրամանատարը ռուսական բանակի սպա, կապիտան Հ. Ջանփոլադյանն էր, իսկ քիչ ուշ նրան փոխարինեց պորուչիկ Գ.Ավշարյանը, որն էլ զոհվեց 1915թ. ամռանը, Շարյան գետի ափին ծավալված ռազմական գործողությունների ժամանակ: Ավշարյանին փոխարինեց Հայկ Բժշկյանը, ապա՝ Պանդուխտը:
Հայկական 7-րդ հայկական ջոկատը (հրամանատար՝ իշխան Հ. Արղության) կազմավորվեց 1915թ. աշնանը Երևանում և հանդիսանում էր ջոկատների պահեստային ուժը: Հետագայում այդ ջոկատն անցավ հյուսիսային Իրան և աչքի ընկավ հատկապես Ռևանդուզի ճակատամարտում:
Կապիտան Հ. ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ
Մարտերում ցուցաբերած խիզախության և քաջության համար հայ կամավորներից շատերը պարգևատրվեցին
շքանշաններով
ու
մեդալներով,
այդ
թվում
նաև
Գեորգիեւյան
խաչով:
Այսպես,
օրինակ՝
միայն
2-րդ
կամավորական
ջոկատի
անձնակազմից
(հրամանատար`
Դրո)
1914թ.
հոկտեմբերի
23-ից
մինչև
1916թ.
հունիսի
1-ն
ընկած
ժամանակահատվածում
Գեորգիեւյան
խաչով
պարգևատրվեց
76 կամավորական
(որից
երկուսն
առաջին
աստիճանի),
138 մարդ
պարգևատրվեց
մեդալներով:
Մարտական
գործողություններին
ակտիվորեն
մասնակցելու
համար
Գեորգիևյան
խաչի
2-րդ
և
4-րդ
աստիճանի
շքանշաններով
պագևատրվեցին
նաև
«Արարատյան
զորաջոկատի»
կազմի
մեջ
մտնող
(2-րդ,
3-րդ,
4-րդ
ջոկատներ)
տասնյակ
կամավորներ:
1914-1916 թթ.
Վանի,
Բիթլիսի,
Մուշի
համար
մղված
մարտերում
ցուցաբերած
քաջության
և
հերոսության
համար
Գեորգիևյան
խաչի
1-ին
և
2-րդ
աստիճանի
շքանշաններով
պարգևատրվածների
թվում
էր
հայկական
2-րդ
կամավորական
ջոկատի
հրամանատարի
տեղակալ
պորուչիկ
Գարեգին
Նժդեհը:
Ռազմի
դաշտում
զոհվեցին
ավելի
քան
700 կամավորականներ:
1915թ. դեկտեմբերից 1916թ. օգոստոս ընկած ժամանակահատվածում հայ կամավորական ջոկատները կազմացրվեցին, և նրանց հիմքի վրա կազմավորվեցին հայկական վեց հրաձգային գումարտակներ, որոնցում 1917թ. հունվարի 1-ի դրությամբ ծառայում էր 5179 մարդ, որից 174-ը՝ սպա:
Հայկական 1-ին գումարտակը 39-րդ դիվիզիայի կազմում մեծ սխրանքներ գործեց Քիլքիթի և Երզնկայի շրջանում 1916թ. հունիսի 25-ից 27-ը տևած կատաղի մարտերում: Շտաբային զեկուցագրում ասված է. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը հրամայվեց գրոհել թուրքական անառիկ դիրքերի դեմ: Հայկական 1-ին գումարտակն արագորեն կատարեց հանձնարարված առաջադրանքը, առաջանալով լեռնաշղթայի վրայով և միանալով հարևան զորամասերին՝ տիրեց Բալինթափակ գյուղի մոտ գտնվող 2300, 2350 և 2660 բարձունքներին: Դրանից հետո թուրքերը մեծ կորուստներ կրելով՝ հեծելազորի պաշտպանությամբ սկսեցին նահանջել: «Այս առաջին ճակատամարտի ժամանակ իր կազմավորումը նոր ավարտած գումարտակը դրսևորեց բարձր մարտական ոգի, հիանալի կարգապահություն և անդրդվելի տոկունություն: Կորցնել ամբողջ անձնակազմի կեսից ավելին (55 տոկոսը) ու նորից գործը գլուխ բերել՝ հաճախ վեր է մինչև իսկ հին ու փորձված զորամասերի ուժերից»: Հուլիսի 11-ին 39-րդ դիվիզիայի առաջապահ զորամասերի հետ հայկական 1-ին գումարտակը ծանր մարտերից հետո առաջիններից էր, որ մտավ և գրավեց Երզնկան:
Գեներալ ԲԱՐԱԹՈՎ
Ռազմաճակատի պարսկական հատվածում լավագույնս դրսևորեց հայկական 3-րդ հրաձգային գումարտակը՝ գնդապետ Արտեմ Տեր-Նիկողոսյանի հրամանատարությամբ:
Հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 9-ը գումարտակն անընդհատ արշավանքների, կռիվների ու ընդհարումների մեջ էր: Օգոստոսի 2-ից 8-ը տեղի ունեցած մարտերում տալով 140 սպանված, 20 վիրավոր և անհայտ կորած՝ գումարտակն արյունահեղ կռիվներից հետո թուրքերից ազատագրեց Քեմիշլու, Դուրու և Սիակով գյուղերը:
Պարսկական ռազմաբեմում իրենց փայլուն դրսևորեցին 4-րդ և 6-րդ հայկական հրաձգային գումարտակները, որոնք մեծ սխրանքներ գործեցին հյուսիսային Իրանում և Իրանական Քրդստանում տեղի ունեցած մարտական գործողություններում:
Հուլիսի 31-ի լուսաբացին հայկական 4-րդ գումարտակը, ռուսական զորամասերի հետ թեժ մարտերում տիրելով շրջակա բարձունքներին, գրավեց կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող հենակետ Սագիզը: Այդ հաղթանակի կապակցությամբ Սագիզի զորաջոկատի պետ, գեներալ Կուլեբյակինը փոխգնդապետ Հովսեփյանին հղել է հեռագիր, որում ասված էր. «Շնորհավորում եմ գումարտակին առաջին հաղթանակով և մարտական մկրտությամբ: Շնորհակալություն մարտական փայլուն աշխատանքի համար: Այսօր անձամբ եղա Ձեր գրաված անառիկ դիրքերում և տեղում գնահատեցի հաղթահարած հայ հրաձիգների ջանքն ու սխրագործությունը»:
Հայկական գումարտակի սխրագործությունը, անձնվիրությունը բարձր գնահատեց կորպուսի հրամանատար, գեներալ Չերնոզուբովը:
ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆ
1917թ. հունիսի 18-ին 4-րդ գումարտակը հայկական 6-րդ հրաձգային գումարտակի հետ միասին գրավեց նաև ռազմավարական կարևոր դիրք հանդիսացող
Փենջվինը:
Փենջվինի
շրջանում
հայկական
4-րդ
գումարտակի
մղած
մարտական
գործողությունների
և
անձնակազմի
ցուցաբերած
տոկունության
ու
սխրագործության
մասին
նրա
հրամանատարը
գրում
է.
«Կոշիկները,
համազգեստները,
սպիտակեղենը
և
զինամթերքը
ամբողջովին
մաշվել
էին:
Բոլորը
մերկ
էին,
կիսաքաղց:
Տրոպիկական
շոգին
մերկ
մարմինները
թաքցնելու
համար
կրում
էին
ձմեռային
վերնաշապիկներ,
հաճախ
էլ՝
հագնում
շինելներ:
Հրաձիգները
հյուծվել
էին
մարտական
ծանր
առաջադրանքների
կատարումից:
Չնայած
այդ
ամենին,
տարած
հաղթանակներից
նրանց
ոգին
բարձր
էր,
և
մարտիկները
անտրտունջ
կատարում
էին
իրենց
պարտքը՝
քաջ
գիտակցելով,
որ
անհրաժեշտ
է
վերջնականապես
հաղթել
դարավոր
թշնամուն»:
Հայկական 6-րդ հրաձգային գումարտակը փոխգնդապետ Միքայել Մելիք-Մուրադյանի գլխավորությամբ 1916թ. օգոստոսի 6-ից 10-ը մեծ սխրանքներ գործեց Սագիզի շրջանում տեղի ունեցած կատաղի մարտերում, նախքան այդ նաեւ Փենջվինի շրջանում՝ հունիսի 15-ից 17-ը տևած արյունահեղ ճակատամարտում գումարտակը գրավեց Բիստանը և նրա անառիկ համատեղ դիրքերը:
Ռազմական գործողություններում իրեն լավագույնս դրսևորեց նաև հայկական 5-րդ հրաձգային գումարտակը՝ գնդապետ Պավել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ, որը կազմված էր հիմնականում ղարաբաղցիներից: Գումարտակը 1916թ. հուլիսի 12-ից մինչև օգոստոսի վերջը անընդհատ արշավանքների, կռիվների և ընդհարումների մեջ էր: Օգոստոսի սկզբին գումարտակը Կովկասյան 7-րդ կորպուսի կազմում ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ Պարսկաստանի Դրիթկա-Ռայաթ գյուղի և Ասխաբա լեռան մոտ 1916թ. օգոստոսի 9-ին տեղի ունեցած նշանավոր ճակատամարտում, որտեղ ռուսական զորքերը գլխովին ջախջախեցին թուրքական լավագույն 4-րդ (Դարդանելյան) դիվիզիան: Այդ ճակատամարտում, բացի մեծ ռազմական պաշարից, ռուսական զորքերին գերի հանձնվեց 2000 թուրք զինվոր և 60 սպա: Միայն օգոստոսյան մարտերի համար մարտական պարգևների ներկայացվեց գումարտակի ամբողջ սպայական կազմը, իսկ քիչ անց ևս 50 տոկոսը: Գումարտակի շատ հայ զինվորներ պարգևատրվեցին Գեորգիևյան խաչերով ու մեդալներով:
Հ. ԱՐՂՈՒԹՅԱՆ
1916 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 5-րդ գումարտակը գեներալ Կուլեբյակինի գլխավորած Սոուջ-Բուլադի
զորաջոկատի
կազմում
հայկական
4-րդ
և
6-րդ
գումարտակների
հետ
գրավեց
Բանե
քաղաքը:
1916 թ. դեկտեմբերի 13-ից մինչև 15-ը տևած կռիվներում գումարտակը մյուս զորամասերի հետ միասին գրավեց Վանի շրջանի Աթաման գյուղը և Ոստանի ուժեղ ամրացված թուրքական դիրքերը: Գեներալ Գ.Ղորղանյանի վկայությամբ զորասյան ռազմական գործողությունների և մարտերի ծանրությունը գրեթե ամբողջովին ընկել էր հայ հրաձիգների վրա, նրանց գործողությունները «ապացուցում են մարտիկների բարձր ռազմական ոգին, կուռ կարգապահությունը և իրենց վրա դրված պարտքի կատարյալ գիտակցությունը»:
Միայն 1917թ. հունիսի 15-ից 17-ը տևած Բիստանի (Իրան) ճակատամարտին մասնակցելու համար Գեորգիևյան խաչի և այլ բարձր պարգևների է ներկայացվել ավելի քան 68 հայ հրաձիգ: Քիչ չէր զոհերի թիվը: Զոհված հայ սպաների մեջ էին 4-րդ գումարտակի պրապորշչիկ Հովհաննես Խաչիյանը, գումարտակի հրամանատար Սուրեն Բազյանը և շատ ուրիշներ:
1917թ. Ռուսաստանում տեղի ունեցած փետրվարյան հեղափոխությունից հետո, ռուսական բանակում տարվող ազգայնացման քաղաքականության և ազգային զորամասերի կազմավորման արդյունքում հայկական կանոնավոր գումարտակներն ընդարձակվեցին և նրանց հիմքի վրա կազմակերպվեցին հայկական վեց հրաձգային գնդեր, որոնք մտան գործող բանակի կազմի մեջ: Նրանցից դեռևս կազմավորման ընթացքում գտնվող 2-րդ և 5-րդ գնդերն իրենց հռչակեցին «մահապարտների գունդ» պատվավոր անունով: «Մենք՝ հայկական 5-րդ հրաձգային գումարտակի բոլոր հրաձիգներս և սպաներս,- ասված է 1917թ. հուլիսի 15-ի 5-րդ գումարտակի ընդհանուր ժողովի որոշման մեջ,- հրամանատարի գլխավորությամբ միահամուռ որոշել ենք այսօրվանից անցնել մահապարտների գումարտակների շարքը և այսուհետև կոչվել մահապարտների 5-րդ հայկական հրաձգային գումարտակ: Քաջ գիտակցելով, որ գործը ոչ թե անվան, այլ այն ծանրագույն խնդրի մեջ է, որը մենք մեզ վրա ենք վերցնում, ազատ Ռուսաստանի և Հայրենիքի առջև, մենք երդվում ենք՝ ազնվորեն և վեհանձնությամբ ծառայել հայրենիքին նրա համար դժվարին այս ժամանակներում: Մենք մինչև արյան վերջին կաթիլը կկանգնենք և ցույց կտանք հակառակորդին մեր մահապարտ գումարտակի հարվածային ուժը»:
ԴՐՈ
1917թ. նոյեմբերին հայկական այդ գնդերի զարգացման և ընդարձակման շնորհիվ և նրանց հիմքի վրա կազմավորվեց հայկական Առանձին բանակային կորպուսը, որը ռուսական զորքերի հետ միասին, ապա՝ վերջինիս Կովկասյան ճակատից հեռանալուց հետո իր վրա կրեց ռազմաճակատի պաշտպանության ծանրագույն խնդիրը:
Հայկական
կորպուսի
հրամանատարը
ռուսական
բանակի
հմուտ
և
փորձված
զորապետ,
գեներալ-լեյտենանտ
Ֆոմա
(Թովմաս)
Նազարբեկովն
էր:
Կորպուսի
զորամասերը
1917թ.
նոյեմբեր
– 1918թ.
մայիս
ամիսներին
անհավասար,
ծանր,
բայց
հերոսական
մարտեր
էին
մղել
թուրքական
թվով
մի
քանի
անգամ
գերազանցող
զորաբանակների
դեմ:
Նրա
զորամասերը
վճռական
դեր
էին
խաղացել
1918թ.
մայիսի
22-ից
29-ը
տեղի
ունեցած
Սարդարապատի,
Բաշ
Ապարանի
և
Ղարաքիլիսայի
ճակատամարտերում
տարած
հաղթանակներում:Բացի այդ հայկական կորպուսից Կովկասյան ճակատում կազմավորվեցին կամ ձևավորվեցին Անդրանիկի հայկական Հավաքական ջոկատը (կոչվել է նաև Հայկական հատուկ հրաձգային դիվիզիա), մի շարք այլ՝ ոչ կանոնավոր զորամասեր, որոնց անձնակազմների զգալի մասը արևմտահայեր էին: Այսպես, օրինակ՝ 1917թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին Երզնկայում կազմավորվել էր կամավորական խումբը Մուրադի գլխավորությամբ, Էրզրումում կազմավորվեց բերդապահ գունդը Թորգոմի հրամանատարությամբ, որն ուներ 700-ից ավելի զինվոր, Բաբերդում կամավորական զորամասը՝ Սեպուհի գլխավորությամբ, Խնուսում՝ Սասունի գունդը Մուշեղի և Մանուկի հրամանատարությամբ, Ալաշկերտում՝ տեղական զորամասեր Սմբատի անմիջական գլխավորությամբ: 1918թ. մարտի դրությամբ արևմտահայ կանոնավոր և անկանոն ուժերը միասին ունեին 25 հազար անձնակազմ:
Առաջին համաշխարհայինում Թուրքիայի դեմ պատերազմին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև արտասահմանյան
հայ
գաղթօջախների
հայերը:
Պատերազմի
տարիներին
նրանք
նյութական
և
բարոյական
օգնություն
ցուցաբերեցին
մարտնչող
հայ
մարտիկներին:
Բագրատ
եպիսկոպոսի
կազմած
մի
զեկուցագրից
հայտի
են
դառնում
որոշ
նվիրատուների
անուններ:
Այսպես,
օրինակ՝
հայ
կամավորական
ջոկատների
համար
5000 ռուբլի
էր
ստացվել
Կահիրեի
հայկական
կոմիտեից:
600 ռուբլի
ստացվել
էր
Ժնևի
հայ
ուսանողներից,
175 ռուբլի
Հյուսիսային
Ամերիկայի
Չելսի
քաղաքի
Վասպուրականի
ուսումնական
ընկերությունից,
250 ռուբլի
Նյու
Յորքի
Երզնկաց
ընկերությունից
և
այլն:
Հազարավոր սփյուռքահայեր պատերազմին մասնակցում էին նաև զենքը ձեռքերին՝ մարտնչելով այն բանակների կազմում, որտեղ ապրում էին նրանք: Առաջին համաշխարհայինի տարիներին Ֆրանսիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի բանակներ զորակոչված հայ մարտիկների թիվն անցնում էր 50 հազարից: 1916 թ. նոյեմբերին Ֆրանսիայի բանակի կազմում կազմավորվեց նաև Արևելյան (հայկական) լեգեոնը, որի անձնակազմը համալրված էր շվեդահայերից, եգիպտահայերից, ամերիկահայերից և թուրքական բանակի հայ ռազմագերիներից: 1918 թ. մայիսին հայ լեգեոնականների թիվը հասել էր 4000-ի: Պաղեստինյան ճակատում թուրքական զորաբանակների դեմ մղված Արարայի ճակատամարտում աչքի ընկնելու համար ֆրանսիական հրամանատարության կողմից 25 հայ մարտիկներ պարգևատրվեցին «Մարտական խաչ» շքանշանով: Հայկական զորամասերի կազմավորմանը գաղթօջախներում ակտիվ մասնակցություն հանդես բերեցին ականավոր հասարակական գործիչներ՝ Մկիտիչ Փորթուգալյանը, Արշակ Չոպանյանը և ուրիշներ: Մ. Փորթուգալյանը ռուս-թուրքական պատերազմի սկզբում «Արմենիա» թերթի «Թուրքահայերի վիճակը և մեր պարտքը» հոդվածում նշում է. «Ով որ հայ է, ով որ հայի անուն, հայի արյուն կկրե, ինչ կուսակցության ալ կպատկանի, իր պարտքը պիտի համարի համերաշխությամբ մասնակցել այս գործին, որ ընդհանուր հայության գործն է, ընդհանուր հայության պարտքն է: Թուրքահայաստանը ոչ այս, ոչ այն կուսակցության կպատկանի, այլ ընդհանուր հայության, անոր օգտի համար չաշխատողը ոչ թե այս կամ այն կուսակցութենե դուրս, այլ հայութենեն դուրս պետք է համարի զինքը»:
Փորթուգալյանը կոչ հղեց գաղթօջախների հայությանը կամավորներ տրամադրել Թուրքիայի դեմ պատերազմող պետություններին՝ հայտարարելով, որ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Թուրքիան վարում են բարբարոսական, զավթողական, թալանչիական, իսկ Ռուսաստանը, Անգլիան, Ֆրանսիան՝ ազատարար պատերազմ։ Իրենց հայրենիքի շահերը, արևմտահայության փրկության գործը պահանջում են, որ հայերը օգնեն վերջիններիս։ Նրանք չպետք է անտարբեր մնան և սպասեն, որ օտարը վճռի իրենց բախտը, բոլոր ազգերը արյունով են գրել իրենց պատմության ազատագրության էջերը։ Հայերը ևս պետք է այդպես վարվեն։
Աղբյուր
hayzinvor.am
Կարող ենք ասել, որ հայ ժողովուրդը ակտիվ մասնակցություն է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմին։ Հայ զինվորները զգալի ավանդ են ներդրել Ռուսաստանի հակառակորդ Թուրքիայի դեմ տարած հաղթանակում: Հայ ժողովրդի զինվորները կռվել են գրեթե բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակների կազմում, ինչպես Ռուսական կայսրության, այնպես էլ դաշնակից երկրների բանակների կազմում՝ դրսևորելով բացառիկ հերոսականություն։ Հայ ժողովուրդն
այս պատերազմին մասնակցում էր այն հույսով, որ կազատագրվի Հայաստանը և մենք կվերականգնենք
մեր երբեմնի հզոր երկիրը, բայց այդպես չեղավ, և ի վերջո մենք թուրքերի իրականացրած
ցեղասպանության արդյունքում կորցրեցինք մեր պատմական հայրենիքի մեծ մասը ։
Комментариев нет:
Отправить комментарий