среда, 4 марта 2015 г.

                          3 Նշանավոր հայ թագուհիները

Փարանձեմ IV դարի Հայոց թագուհի Արշակ Բ-ի կինըՊապ թագավորի մայրը։ Սյունյաց նախարարների տոհմից`Անդովկ Սյունու[1] դուստրն է։ Նախքան Արշակի հետ ամուսնանալը վերջինիս եղբորորդու` Գնելի կինն էր։ Արշակի կողմից Գնելի սպանությունից հետո դուր է եկել արքային և կնության վերցվել։
Հայոց պատմիչ Փավստոս Բյուզանդի հաղորդմամբ՝ հետագայում, երբ Արշակը քաղաքական նկատառումով ամուսնացել է Բյուզանդիայիցբերված Օլիմպիայի հետ, դրդել է արքունական պալատի երեց ոմն Մրջյունիկին թունավորել թագուհուն։
Արշակ Բ գերությունից հետո Պապի բացակայության պայմաններում տասներեք ամիս հերոսաբար պաշտպանել է Արտագերս ամրոցը Հայաստան արշաված Շապուհ Բ պարսկական զորքերից։ Ամրոցի գրավումից հետո գերի է վերցվել և պարսից արքայի հրամանով անարգվել զորքերի կողմից։ Փավստոս Բուզանդը հետևյալ կերպ է նկարագրում տեղի ունեցածը.
էռատո Հայոց թագուհի մ.թ.ա. մոտ 8-5, մ.թ.ա. 2 - մ.թ. 1, մոտ 6-12։Արտաշեսյան հարստության վերջին գահակալըՏիգրան Գ-ի դուստրը։ Եղբոր՝ Տիգրան Դ-ի հետ ժառանգեց հոր գահը։ Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. մոտ 5 թ. բռնությամբ Հայոց գահին նստեցրեց Արտավազդ Գ-ին։ Հայերն ապստամբեցին և Պարթևաց արքային սատարմամբ մ.թ.ա. 2 թ Էրատոին և եղբորը վերահաստատեցին Հայոց գահին։ Մ.թ. 1 թ Հայաստան ներխուժածհյուսիսի լեռնականների հետ ընդհարման ժամանակ Տիգրան Դ զոհվեց։ Էրատոն հրաժարվեց թագավորելուց։ Հռոմի դժգոհ հայ ավագանին մ.թ. մոտ 6 թ վերստին գահին նստեցրեց Էրատոյին, որը, սակայն, մ.թ. 12-ին գահազրկվեց։ Էրատոյի և Տիգրան Դ-ի անունով պահպանվել են պղնձե դրամներ։

Զաբել թագուհի Ռուբինյան Կիլիկյան Հայաստանի Հայոց թագուհի, ծնվել է 1215թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում ժառանգել է հոր՝ Լևոն 2-րդ Մեծագործի գահը, որը զրկել էր գահից թուլամորթ Ռուբեն Ռայմոնդին, որը Լևոն 2-րդի եղբոր՝ Ռուբենի դուստր Ալիսի և Անտիոքի գահաժառանգ Ռայմոնդի որդին էր: Ըստ Լևոն 2-րդի և Անտիոքի դուքս Բուհեմունդի  դաշինքի Ակիսից և Ռայմոնդից ծնված որդին՝ Ռուբեն Ռայմոնդը պետք է ժառանգեր Անտիոքի և Կիլիկիայի գահը, սակայն վերջինիս Լևոն 2-րդը բարեբախտաբար զրկեց գահից և գահը կտակեց իր մանկահասակ դստերը՝ 4 ամյա արքայադուստր Զաբելին:
Փոքրիկ թագուհու խնամակալ է դառնում Կոստանդին գունդստաբլը, որը Հեթումյան տոհմի իշխան էր: Մինչև թագուհին կմեծանար՝ նա էր կառավարում երկիրը: Սա Կիլիկիայի համար ռազմաքաղաքական բարդ ժամանակաշրջան էր՝ խաչակրաց 5-րդ արշավանք, տարածաշրջանում բախումներ: 1219թ մայիսի 2-ին Զաբելը թագադրվում է որպես Կիլիկիայի հայոց թագուհի: Կոստանդին գունդստաբլը 1222թ. քաղաքական նկատառումներով մանկահասակ թագուհուն ամուսնացնում է Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի հետ, սակայն ֆիլիպը թագուհու համար ճիշտ ուղեկից չէր, քանի որ հայասեր չէր, չարաշահումներ էր անում և արքունիքը լցրել էր խաչակիր ասպետներով: Նա 1225թ.-ին սպանվում է մարտում:
Այս անգամ Կոստանդին Գունդստաբլն իրագործում է իր վաղեմի ծրագիրը և 1226թ. հունիսին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում 11-ամյա Զաբել թագուհուն ամուսնացնում է  իր որդու՝ Լամբրոնի տեր Հեթումի հետ

Երբ արդեն Զաբելը չափահաս էր, նրանց ամուսնությունն արդեն իսկապես հաստատվեց և Հեթումն ու Զաբելը միասին ունեցան 3 որդի և 5 դուստր, որոնցից մեկը հետագայում գահակալեց Լևոն 3-րդ անունով: Զաբել թագուհին աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий