3 Նշանավոր հայ թագուհիները
Փարանձեմ IV
դարի Հայոց թագուհի
Արշակ Բ-ի կինը, Պապ թագավորի մայրը։ Սյունյաց նախարարների տոհմից`Անդովկ Սյունու[1] դուստրն
է։
Նախքան
Արշակի
հետ
ամուսնանալը
վերջինիս
եղբորորդու`
Գնելի
կինն
էր։
Արշակի
կողմից
Գնելի
սպանությունից
հետո
դուր
է
եկել
արքային
և
կնության
վերցվել։
Հայոց պատմիչ Փավստոս Բյուզանդի հաղորդմամբ՝
հետագայում,
երբ
Արշակը
քաղաքական
նկատառումով
ամուսնացել
է Բյուզանդիայիցբերված Օլիմպիայի հետ, դրդել
է
արքունական
պալատի
երեց
ոմն
Մրջյունիկին
թունավորել
թագուհուն։
Արշակ Բ գերությունից հետո Պապի բացակայության պայմաններում տասներեք
ամիս
հերոսաբար
պաշտպանել
է Արտագերս ամրոցը
Հայաստան
արշաված
Շապուհ
Բ
պարսկական
զորքերից։
Ամրոցի
գրավումից
հետո
գերի
է
վերցվել
և
պարսից
արքայի
հրամանով
անարգվել
զորքերի
կողմից։
Փավստոս
Բուզանդը
հետևյալ
կերպ
է
նկարագրում
տեղի
ունեցածը.
էռատո Հայոց թագուհի մ.թ.ա. մոտ 8-5, մ.թ.ա. 2 - մ.թ. 1, մոտ 6-12։Արտաշեսյան հարստության
վերջին
գահակալը, Տիգրան Գ-ի դուստրը։
Եղբոր՝ Տիգրան Դ-ի հետ ժառանգեց
հոր
գահը։
Հռոմի
Օգոստոս
կայսրը
մ.թ.ա. մոտ 5
թ.
բռնությամբ
Հայոց
գահին
նստեցրեց Արտավազդ Գ-ին։ Հայերն
ապստամբեցին
և Պարթևաց արքային սատարմամբ մ.թ.ա. 2 թ Էրատոին և եղբորը վերահաստատեցին Հայոց գահին։
Մ.թ. 1 թ Հայաստան
ներխուժածհյուսիսի լեռնականների հետ ընդհարման ժամանակ Տիգրան Դ զոհվեց։ Էրատոն հրաժարվեց թագավորելուց։ Հռոմի դժգոհ
հայ
ավագանին
մ.թ. մոտ 6
թ
վերստին
գահին
նստեցրեց
Էրատոյին,
որը,
սակայն,
մ.թ.
12-ին
գահազրկվեց։
Էրատոյի
և Տիգրան Դ-ի անունով
պահպանվել
են
պղնձե
դրամներ։
Զաբել թագուհի Ռուբինյան Կիլիկյան Հայաստանի Հայոց թագուհի, ծնվել է 1215թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում ժառանգել է հոր՝ Լևոն 2-րդ Մեծագործի գահը, որը զրկել էր գահից թուլամորթ Ռուբեն Ռայմոնդին, որը Լևոն 2-րդի եղբոր՝ Ռուբենի դուստր Ալիսի և Անտիոքի գահաժառանգ Ռայմոնդի որդին էր: Ըստ Լևոն 2-րդի և Անտիոքի դուքս Բուհեմունդի դաշինքի Ակիսից և Ռայմոնդից ծնված որդին՝ Ռուբեն Ռայմոնդը պետք է ժառանգեր Անտիոքի և Կիլիկիայի գահը, սակայն վերջինիս Լևոն 2-րդը բարեբախտաբար զրկեց գահից և գահը կտակեց իր մանկահասակ դստերը՝ 4 ամյա արքայադուստր Զաբելին:
Փոքրիկ թագուհու խնամակալ է դառնում Կոստանդին գունդստաբլը, որը Հեթումյան տոհմի իշխան էր: Մինչև թագուհին կմեծանար՝ նա էր կառավարում երկիրը: Սա Կիլիկիայի համար ռազմաքաղաքական բարդ ժամանակաշրջան էր՝ խաչակրաց 5-րդ արշավանք, տարածաշրջանում բախումներ: 1219թ մայիսի 2-ին Զաբելը թագադրվում է որպես Կիլիկիայի հայոց թագուհի: Կոստանդին գունդստաբլը 1222թ. քաղաքական նկատառումներով մանկահասակ թագուհուն ամուսնացնում է Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի հետ, սակայն ֆիլիպը թագուհու համար ճիշտ ուղեկից չէր, քանի որ հայասեր չէր, չարաշահումներ էր անում և արքունիքը լցրել էր խաչակիր ասպետներով: Նա 1225թ.-ին սպանվում է մարտում:
Այս անգամ Կոստանդին Գունդստաբլն իրագործում է իր վաղեմի ծրագիրը և 1226թ. հունիսին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում 11-ամյա Զաբել թագուհուն ամուսնացնում է իր որդու՝ Լամբրոնի տեր Հեթումի հետ:
Երբ արդեն Զաբելը չափահաս էր, նրանց ամուսնությունն արդեն իսկապես հաստատվեց և Հեթումն ու Զաբելը միասին ունեցան 3 որդի և 5 դուստր, որոնցից մեկը հետագայում գահակալեց Լևոն 3-րդ անունով: Զաբել թագուհին աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ: