1826–28
թթ-ի կամ Երկրորդ ռուս-պարսկական պատերազմը
ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԲԵՐԴԻ ԳՐԱՎՈՒՄԸ
Ներածություն
Ծանր
վիճակում գտնվող հայ ժողովուրդը XIX դ. ի վիճակի չէր սեփական ուժերով, առանց դրսի
օգնության, տապալելու պարսկական խաների լուծը: Օգնություն կարելի էր ստանալ Ռուսաստանից:
Ռուսական իշխանությունը, ելնելով իր տնտեսական և քաղաքական շահերից, գործնական
քայլեր էր ձեռնարկում Հարավային Կովկասը Ռուսաստանին միացնելու ուղղությամբ: Հայերից
շատերը ունեին ռուսական կողմնորոշում և դեպի Հարավային Կովկաս շարժվող ռուս զորքին
ապավինելը տվյալ ժամանակաշրջանում միակ ելքն էր Արևելյանի Հայաստանի պարսկական
լծից ազատվելու համար: Հայերի այդ ակնկալությունները առավել ուժեղացան XIX դ.
սկզբին, երբ ռուսական զորքերը մտան Վրաստան: Հայերը խանդավառությամբ ընդունեցին
1801 թ.-ին Վրաստանի միացումը Ռուսաստանին: Դրան հաջորդող քսան տարվա ընթացքում
Արևելյան Հայաստանը գրավվեց ռուսական զորքերի կողմից:
***
Չ
|
Ռուսական կայազորը (1700 հոգի) և բերդում ապաստանած
հայերը, գնդապետ Իվան Ռեուտի հրամանատարությամբ, դիմել են ինքնապաշտպանության:
Գեներալ Երմոլովի հրամանում ասվում էր. «Պաշտպանվեցե՜ք մինչև վերջին մարդը:
Հայերին զինե՜ք մեծ քանակությամբ, նրանք կպաշտպանվեն: Սպասեցե՜ք մեզ»:
Շուշիի 47-օրյա պաշտպանությամբ ձախողվել են թշնամու
ռազմական պլանները: Սեպտեմբերի 3-ին հայազգի գեներալ Վալերիան Մադաթովը Շամքորի
մոտ 2-հզ-անոց զորաջոկատով պարտության է մատնել Աբբաս Միրզայի 10-հզ-անոց
զորամասին, սեպտեմբերի 5-ին գրավել Ելիզավետպոլը: Աբբաս Միրզան, թողնելով Շուշիի
պաշարումը, շարժվել է Մադաթովի զորաջոկատին ընդառաջ, որին միանալու էր շտապում
գեներալ Իվան Պասկևիչը: Սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի մոտ 8-հզ-անոց ռուսական
զորամասը ջախջախել է Աբբաս Միրզայի 35-հզ-անոց բանակը և նրա մնացորդները շպրտել
Արաքսից այն կողմ:
1827 թ-ի մարտին Երմոլովին փոխարինել է Իվան
Պասկևիչը:
Ապրիլի 2-ին ռուսական առաջապահ զորքերը և հայ
կամավորական գնդերը, գեներալ Կոնստանտին Բեկենդորֆի գլխավորությամբ, Ապարանով մտել
են Երևանի խանության սահմանները, ապրիլի 13-ին ազատագրել Էջմիածինը: Մայիսի 13-ին
ռուսական գլխավոր ուժերը, Պասկևիչի հրամանատարությամբ, մտել են Երևանի խանություն
և հունիսի 8-ին հասել Էջմիածին: Գեներալ Աֆանասի Կրասովսկու դիվիզիային թողնելով
ապրիլի 27-ից պաշարված Երևանը՝ Պասկևիչը գլխավոր ուժերով շարժվել է դեպի Նախիջևանի
խանություն: Հունիսի 26-ին գրավել է Նախիջևանը, հուլիսի 5-ին Ջևան-Բուլաղում
պարտության մատնել պարսկական բանակին: Հուլիսի 7-ին հանձնվել է Աբբասաբադ ամրոցը:
Սակայն շոգի և հիվանդությունների պատճառով Ա. Կրասովսկին թողել է Երևանի պաշարումը
և իր դիվիզիային հանգստի տարել Արագածի լանջերը:
Աբբաս Միրզան, օգտվելով
իրավիճակից, 30-հզ-անոց բանակով թևանցել է ռուսական բանակին և պաշարել Էջմիածինը:
Ա. Կրասովսկին շտապել է օգնության: Օգոստոսի 17-ին Օշական գյուղի մոտ թվով տասն
անգամ գերազանցող պարսկական զորքերի հետ ճակատամարտում հաղթել են ռուսները:
Օշականի ճակատամարտի պատվին
1834 թ-ին կառուցվել է հուշարձան, որը կանգուն է մինչ այսօր:
Ռուսական բանակի գլխավոր ուժերը, Պասկևիչի
հրամանատարությամբ, սեպտեմբերի 19-ին գրավել են Սարդարապատը, սեպտեմբերի 25-ին
պաշարել Երևանի բերդն ու սկսել ռմբակոծումը: «Հինգ օր, հինգ գիշեր սար ու ձոր
դմբում, դմբդմբում էր...»,– գրել է ժամանակակիցը՝ Խաչատուր Աբովյանը: 1827 թ-ի
հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական զորքերը, նրա առաջին շարքերում՝ դեկաբրիստ
զինվորներն ու հայ կամավորականները, մտել են բերդ:
Երևանի գրավման համար Պասկևիչն ստացել է «Կոմս
Էրիվանսկի» պատվանունը, շատերը (նաև հայեր) պարգևատրվել են «Երևանի բերդի
գրավումը» մեդալով: Այնուհետև Պասկևիչն արշավել է Նախիջևան և Թավրիզ:
Գեներալ Գեորգի Էրիսթովի առաջապահ ջոկատը հոկտեմբերի
3-ին գրավել է Մարանդը, հոկտեմբերի 14-ին՝ Թավրիզը, իսկ հոկտեմբերի 19-ին Թավրիզ
են մտել գլխավոր ուժերը: Պարսից կառավարությունը հաշտություն է առաջարկել, սակայն
1828 թ-ին ռուս-թուրքական պատերազմի սկսվելու պատճառով բանակցությունները ձգձգվել
են: Ռուսական բանակի արագ առաջխաղացումը Պարսկաստանում և Ուրմիայի (1828 թ-ի
հունվարի 15) ու Արդաբիլի (հունվարի 25) գրավումը հարկադրել են Ֆաթհ Ալի շահին
ընդունել առաջարկված հաշտության պայմանները: 1828 թ-ի փետրվարի 10-ին կնքված
Թուրքմենչայի հաշտության պայմանագրով Արևելյան Հայաստանը (Երևանի ու Նախիջևանի
խանությունները և Օրդուբադի գավառը) միացվել է Ռուսաստանին: Նույն թվականի գարնանն
սկսվել է պարսկահայերի (40–42 հզ.) ներգաղթը Արևելյան Հայաստան:
Հայերի
աջակցությունը ռուսական բանակին
Պ
|
ատերազմների
ժամանակ հայ ժողովուրդը զգալի ռազմական, նյութական և բարոյական օգնություն է ցույց
տվել ռուսական բանակին: 1804–13 թթ-ի պատերազմի ընթացքում Երևանի բերդի առաջին
պաշարմանը (1804 թ.) մասնակցել են 100 հեծյալից կազմված հայկական աշխարհազորային և
Ռոստոմ Բեկի (Ռուստամ) գլխավորած հայկական հեծյալ ջոկատները: Պատերազմի առաջին իսկ
օրերից Ղազախ-Շամշադինում և Դիլիջանում թշնամու դեմ սրընթաց գրոհներ է կատարել
վարդապետ Գրիգոր Մանուչարյանցի աշխարհազորային ջոկատը (500 հեծյալ):
Լոռի-Փամբակում աչքի են ընկել Մարտիրոս Վեքիլյանի ջոկատը և Մելիք-Աբովի
հեծելաջոկատը (50 հեծյալ): 1806 թ-ին Ղարաբաղում կռվել է Մելիք-Ջումշուդ
Շահնազարյանցի հեծյալ ջոկատը:
1811–12 թթ-ին Զանգեզուրում նույնպես կազմակերպվել
են աշխարհազորային ջոկատներ, որոնք մասնակցել են ռուսական զորքերի ռազմական
գործողություններին: Շատ հայեր՝ որպես ռազմական հետախույզներ ու կապավորներ,
մեծապես օժանդակել են ռուսական զորքերին: Խիզախությամբ և համարձակությամբ աչքի են
ընկել Հարություն Բաբիջանյանը, Վանի և Հակոբ Աթաբեկյան եղբայրները, Հովհաննես
Ասլանյանը (Երկրորդ ռուս-պարսկական պատերազմի հերոս), Հարություն Մանուկյանը,
Մկրտիչ Կոստանյանը, Համազասպ Եսայանը և ուրիշներ:
1827 թ-ի գարնանը վիրահայոց հոգևոր առաջնորդ Ներսես
Աշտարակեցու (Ամենայն հայոց կաթողիկոս՝ 1843–57 թթ-ին) և բանաստեղծ, մանկավարժ
Հարություն Ալամդարյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում ու այլ քաղաքներում ստեղծվել են
հայկական կամավորական գումարտակներ (ընդգրկվել են 18–30 տարեկան տղամարդիկ), որոնք
ունեցել են իրենց կանոնադրությունը, ազգային դրոշը և հայ հրամանատարներ՝
զինվորական աստիճանով: Ղարաբաղի հայերը նույնպես կազմավորել են կամավորական մի
հեծելազոր:
Երևանյան արշավանքի ժամանակ կամավորների թիվը հասել
է ավելի քան 1000 հոգու:
1826–28 թթ-ի ռուս-պարսկական պատերազմին, որպես
հեծյալ ջոկատի հրամանատար, մասնակցել է Նապոլեոն I-ի թիկնապահ Ռուստամը (Ռոստոմ
Խաչատուրյան) և Ղարաբաղի ազատագրումից հետո բնակվել է Շուշիում:
Պատերազմների ժամանակ ռուսական բանակի պարենի պակասը
հոգացել են հայ բնակիչները, զգալի օգնություն է ցույց տվել նաև Սբ Էջմիածնի վանքը:
Երկրորդ ռուս-պարսկական
պատերազմին գործուն մասնակցություն են ունեցել նաև Կովկաս աքսորված դեկաբրիստները
(70 սպա և 3 հզ. շարքային զինվորներ):
Պատերազմական իրադարձությունները շարունակվեցին նաև 1827թ-ին:
Ռազմական գործողությունները 1827թվին: ԵրԵՎանի գրավումը
1
|
827թ. գարնանը Երմոլովին փոխարինած գեներալ Պասկևիչի գլխավորությամբ վերսկսվեցին պատերազմական գործողությունները: Ապրիլի սկզբին ռուսական բանակի առաջապահ զորամասը շարժվեց դեպի Երևան և նույն ամսվա կեսերին առանց դիմադրության գրավեց Էջմիածինը: Շուտով անձնատուր եղավ նաև խանը: Արաքսի ափին գտնվող Աբասաբադ բերդը գրավելու համար կատաղի մարտերում պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին:
Երբ գեներալ Կրասովսկին իր զինվորներին ամռան շոգերից պատսպարվելու համար հանգիստ էր տվել Արագածի լանջերին, Աբբաս-Միրզան 30-հազարանոց զորքով հանկարծակի հարձակվեց Էջմիածնի վրա: Օգոստոսի 17-ին Օշական գյուղի մոտ տեղի ունեցավ արյունահեղ ճակատամարտ Կրասովսկու փոքրիկ զորամասի և թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքերի միջև:
Ռուս զինվորները և նրանց շարքերում մարտնչող հայ կամավորները բացառիկ խիզախության և ծանր կորուստների գնով կարողացան փրկել Էջմիածինը թշնամու ձեռքն ընկնելուց և ավերումից: Ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս:
Ռուսներին հաջողվեց առանց կորուստների գրավել պարսկական կարևոր ամրություններից մեկը՝ Սարդարապատը: Դրանից հետո ռուսական զորքը շարժվեց և պաշարեց Երևանը: Երևանի բերդը կառուցված էր քաղաքի հարավային ծայրամասում՝ Հրազդան գետի բարձր ու ժայռոտ ափին: Այն երեք կողմից շրջափակված էր երկշարք պարիսպներով: Բերդի շուրջը փորված էին մեծ փոսեր, որոնք լցված էին ջրով: Այն ամրացված էր եվրոպական ռազմական մասնագետների ղեկավարությամբ: Հասան խանը այս անգամ ևս հրաժարվում է հանձնել բերդը: Պասկևիչը հրամայում է գրոհով վերցնել այն: Ռուսական պաշարողական հրանոթները օր ու գիշեր ռմբակոծում են բերդը: «Հինգ օր, հինգ գիշեր, սար ու ձոր դմբում, դմբդմբում էր: Էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել»,- գրում է այդ դեպքերի ժամանակակից Խ. Աբովյանը: 1827թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքը մտավ բերդ: Ընկավ պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում: Գերի վերցվեցին բերդի երեքհազարանոց կայազորը և
Հասան խանը: Գրավվեցին 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:Երբ գեներալ Կրասովսկին իր զինվորներին ամռան շոգերից պատսպարվելու համար հանգիստ էր տվել Արագածի լանջերին, Աբբաս-Միրզան 30-հազարանոց զորքով հանկարծակի հարձակվեց Էջմիածնի վրա: Օգոստոսի 17-ին Օշական գյուղի մոտ տեղի ունեցավ արյունահեղ ճակատամարտ Կրասովսկու փոքրիկ զորամասի և թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքերի միջև:
Ռուս զինվորները և նրանց շարքերում մարտնչող հայ կամավորները բացառիկ խիզախության և ծանր կորուստների գնով կարողացան փրկել Էջմիածինը թշնամու ձեռքն ընկնելուց և ավերումից: Ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս:
Ռուսներին հաջողվեց առանց կորուստների գրավել պարսկական կարևոր ամրություններից մեկը՝ Սարդարապատը: Դրանից հետո ռուսական զորքը շարժվեց և պաշարեց Երևանը: Երևանի բերդը կառուցված էր քաղաքի հարավային ծայրամասում՝ Հրազդան գետի բարձր ու ժայռոտ ափին: Այն երեք կողմից շրջափակված էր երկշարք պարիսպներով: Բերդի շուրջը փորված էին մեծ փոսեր, որոնք լցված էին ջրով: Այն ամրացված էր եվրոպական ռազմական մասնագետների ղեկավարությամբ: Հասան խանը այս անգամ ևս հրաժարվում է հանձնել բերդը: Պասկևիչը հրամայում է գրոհով վերցնել այն: Ռուսական պաշարողական հրանոթները օր ու գիշեր ռմբակոծում են բերդը: «Հինգ օր, հինգ գիշեր, սար ու ձոր դմբում, դմբդմբում էր: Էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել»,- գրում է այդ դեպքերի ժամանակակից Խ. Աբովյանը: 1827թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքը մտավ բերդ: Ընկավ պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում: Գերի վերցվեցին բերդի երեքհազարանոց կայազորը և
Երևանի գրավման համար Պասկևիչը ստացավ «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը: Ռուսներից և հայերից շատերը պարգևատրվեցին «Երևանի բերդի գրավումը» մեդալով:
Երևանի գրավումը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական խոշոր նշանակության իրադարձություն էր: Դրա հետ էր կապում հայ ժողովուրդը իր լավ ապագայի հույսերը: Երևանի գրավումը ուրախությամբ ընդունեց ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական գաղութների բնակչությունը: Հայ նշանավոր գրողներ Հ. Ալամդարյանը Թիֆլիսից, Մ. Թաղիադյանը Հնդկաստանից, Նոր Նախիջևանի (Դոնի Ռոստով) հայությունը Ռուսաստանից «հայրենիքի փրկության առթիվ» շնորհավորական ջերմ ուղերձներ առաքեցին Հայաստան:
Պատերազմում մեծ էր ժամանակի նշանավոր գործիչ, վրացահայության հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու դերը, որը սրտառուչ կոչերով ոգեշնչում էր հայրենակիցներին: «Հասավ ժամը,- գրում էր նա,- երբ աչքով պիտի տեսնեք Արարատյան աշխարհի և հայոց ազգի ազատագրությունը..., ոտքի՛ կանգնեք, հայո՛ց քաջեր, թոթափեցեք պարսից լուծը, ուրախացրե՛ք ալեզարդ Մասիսին, մի անգամ արյունով ներկեցե՛ք հայրենի հողը և ապա ապրեցե՛ք ազատ»:
Պատերազմին ակտիվ մասնակցություն ունեցան հայ կամավորները և դեկաբրիստները: 1827թ. գարնանը Ներսես Աշտարակեցու և Հարություն Ալամդարյանի գլխավորությամբ Թիֆլիսում կազմակերպվեցին կամավորական ջոկատներ, որոնք ռուսական զորամասերի հետ մասնակցեցին ռազմական գործողություններին: 1827թ. մարտին Թիֆլիսում կազմակերպվեց 117 հոգուց բաղկացած հայ կամավորների առաջին ջոկատը: Մայիս ամսին քաղաքի այդ ջոկատներում ցուցակագրվել էին շուրջ 600 կամավորներ: Երևանյան արշավանքի ժամանակ կամավորների շարքերը համալրվեցին՝ հասնելով ավելի քան 1000 հոգու:
Պատերազմական գործողություններին գործուն մասնակցություն ունեցան Կովկաս աքսորված դեկաբրիստները: Նրանցից 70 սպաներ և 3000 շարքայիններ մասնակցեցին ռազմական գործողություններին: Աչքի ընկնող դեկաբրիստներից էին Ե. Լաչինովը, Մ. Պուշչինը, Դ. Դավիդովը, Ի. Բուրցովը, Ն. Օրժիցկին և շատ ուրիշներ: Դեկաբրիստ սպաների ռազմական խոր գիտելիքները, շարքայինների փորձն ու մարտունակությունը էական նշանակություն ունեցան հաղթանակի գործում:
Եզրակացություն
Ռուս-պարսկական
երկրորդ պատերազմը, մասնավորապես, Երևանի բերդի գրավումը, շրջադարձային եղավ Արևելյան
Հայաստանի համար: Վերջապես Հայաստանի արևելյան հատվածը կարողացավ ազատվել բազմադարյա
մահմեդական լծից: Չնայած ցարական Ռուսաստանը, միացնելով իրեն Արևելյան Հայաստանը, առաջնորդվում
էր իր շահերով, հայերի վիճակը, այնուամենայնիվ, ռուսական լծի տակ անհամեմատ ավելի բարվոք
էր պարսկականի հետ համեմատ: Թեև փակվեցին հայկական դպրոցներ, հալածվում էր հայ եկեղեցին,
հայ ազնվականների իրավունքները չճանաչվեցին, այսուհանդերձ, հայերի ֆիզիկական գոյությունը
ապահովված էր: Հայաստանի միացումը թույլ տվեց
Պարսկակստան և այլուր տարագրված մեծաքանակ
հայությանը վերադառնալ Հայաստան և վերահիմնադրվել հայրենի հողում: Օգտվելով համեմատաբար
բարվոք վիճակից, չնայած բազմաթիվ խոչընդոտների, հայ ժողովուրդը կարողացավ զարգացնել
մշակույթը, տնտեսությունը՝ վառ պահելով իր մեջ անկախ Հայաստանի երազանքը:
Աղբյուրներ
Դպրոցական մեծ հանրագիտարան, Գիրք II
Հայկական սովետական հանրագիտարան, Սովետական
Հայաստան
Комментариев нет:
Отправить комментарий